ԼՂՀ ԱԳՆ.«Խօջալունէ պաշտօնական Բաքուի շահարկումների քաղաքական կապիտալն է»


ԼՂՀ ԱԳՆ.«Խօջալունէ պաշտօնական Բաքուի շահարկումների քաղաքական կապիտալն է»

  • 15-02-2012 10:37:44   |   |  Քաղաքական
Ադրբեջանում սկսուել է աւանդական հակահայկական քարոզարշաւը` կապուած. Խօջալու բնակավայրի /գիւղ ԼՂՀ տարածքում, 1992թ դէպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.Խսհ-ի կողմից ակտիւօրէն բնակեցւում էր, մասնաւորապէս, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին, պաշտօնական քարոզչութիւնը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցոյց դնել որպէս ողբերգութեան մեղաւոր եւ համաշխարհային հանրութեան գիտակցութեանը եւ սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատեացութեան թոյնի մի նոր չափաբաժին: 1992թ. փետրուարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները կազմակերպեցին մարտական գործողութիւն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խօջալու բնակավայրի մօտակայ օդանաւակայանը եւ վնասազերծել հակառակորդի` հէնց Խօջալույում գտնուող կրակակէտերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկւում էին յարձակումների, «ալազանէ եւ «կրիստալէ տեսակի կայանքների եւ «գրադէ տեսակի ռէակտիւ համազարկային կայանքի կանոնաւոր հրետակոծումների: Նախքան Խօջալուի կրակակէտերի ոչնչացումը սպանուել էին աւելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մօտակայ կոլտնտեսային եւ անհատական հողատարածքներից առեւանգուել` հարիւրաւոր մարդիկ, քշուել` հազարաւոր գլուխ խոշոր եւ փոքր եղջերաւոր անասուններ: Շարունակուող շրջափակման, մեծ թուով փախստականների, վառելիքի բացակայութեան, ձեռնարկութիւնների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման եւ այլ պատճառներով Լղհ-ում, եւ մասնաւորապէս, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծուած իրավիճակը գնալով` աւելի էր վատթարանում, սպառուել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը, որի հետեւանքով օդանաւակայանի ապաշրջափակումը եւ Խօջալույում հակառակորդի կրակակէտերի վնասազերծումը յոյժ կարեւոր քայլ էր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ֆիզիկական գոյատեւման համար, որին Ադրբեջանը փորձում էր դատապարտել կործանման: Խօջալուի ռազմական բազայի չեղոքացման անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս, թելադրուած էր այնտեղ կենդանի ուժի եւ յարձակողական զէնքի կենտրոնացման փաստով: Ադրբեջանի իշխանութիւնները Խօջալու էին տեղափոխել Օմօն-ի բազմաքանակ ստորաբաժանումներ, բացի դրանից Խօջալույում հաստատուել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները: ԼՂՀ ղեկավարութիւնը պարտաւոր էր կասեցնել Ադրբեջանի զինուած ուժերի կողմից պատրաստուող` հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետեւ` Ստեփանակերտի գրոհի գործողութիւնը: Խօջալուի ազատագրման եւ օդանաւակայանի ապաշրջափակման մարտական գործողութիւնը սկսուեց 1992թ. փետրուարի 25-ին, ժամը 23:30-ին եւ աւարտուեց փետրուարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչութեան համար թողեցին միջանք` մարտական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացուել էր: Միջանցքը ձգւում էր Խօջալուի արեւելեան ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք, Կարկառ գետի յունի երկայնքով եւ քաղաքի հիւսիսային ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք: Սակայն ադրբեջանական իշխանութիւնները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողութիւնների գօտուց խաղաղ բնակչութեանը տարհանելու համար: Խօջալուի մարտական գործողութեան ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թւում` 1 երեխայ եւ 6 կին, որպէս ռազմավար վերցրին 2 «գրադէ MM-21 տեսակի ռէակտիւ համազարկային կ'այանք, «ալազանէ տեսակի 4 կ'այանք, մէկ 100մմ հաուբից եւ 3 միաւոր զրահատեխնիկայ: ԼՂՀ «արցախէ փրկարարական ծառայութիւնը Խօջալույում եւ նրա մերձակայքում յայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր յետագայում նկարահանուել էին կադրեր` բազմաթիւ սպանուածների մարմիններով, գտնւում է Աղդամ քաղաքից 3կմ եւ Խօջալուից 11կմ հեռաւորութեան վրայ, եւ մինչեւ ընդհուպ 1993թ. ամռանը Աղդամի անկումը, գտնւում էր ադրբեջանական կազմաւորումների մշտական վերահսկողութեան տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղեան բանակի ստորաբաժանումների մուտքը: ԼՂՀ իշխանութիւնները Խօջալուի կրակակէտերի ճնշմանն ուղղուած գործողութեան նախապատրաստման մասին նախօրօք, դեռեւս 2 ամիս առաջ,տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազում անգամ հաստատուել էր նաեւ Ադրբեջանի պաշտօնական անձանց կողմից, մասնաւորապէս, այն ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասիւնը, ինչպէս վերը նշուել է, գնդակահարուել էր Աղդամի մատոյցներում, ԼՂՀ եւ Ադրբեջանի Աղդամի շրջանի միջեւ ընկած սահմանին, ինչն աւելի ուշ հաստատել է Մութալիբովը` այդ յանցաւոր ակտը կապելով իրէն իշխանութիւնից հեռացնելուն ուղղուած` ընդդիմութեան փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատուութիւնը դնելով նրա վրայ: Յետագայում տարածուեցին ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւի կողմից նկարահանուած կադրեր, ում նաեւ թոյլատրել էին մուտք գործել հայ եւ ադրբեջանցի զոհուած անձանց փոխանակման վայր: Յայտնի է, որ Մուստաֆաեւը նկարահանումները իրականացրել է երկու անգամ` երկու օրուայ տարբերութեամբ: Ֆիլմից երեւում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակնէր այլանդակուել էին: 1992թ. մարտի 2-ին զանգուածային սպանութիւնների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնուող դիակների դիրքը եւ նրանց վնասուածքների ու վէրքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխուել է: Եւ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջութեամբ վերահսկւում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից: Հէնց այս փաստն էն ջանադրաբար թաքցնում ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնյայտ է, որ մարմինների դիրքը փոփոխուել էր կատարուածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրայ բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թէ խօջալուեցիները սպանուել էն հայկական կողմից արձակուած կրակոցներից: Տուեալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաեւին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է անձամբ նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդէն ակնյայտօրէն կռահում էր ողբերգութեան պատճառները: Մութալիբովը պատասխանեց յիրաւի մարգարէական խօսքերով. «չինգիզ, ոչ մէկին ոչ մի բառ չասես այն մասին, թէ նկատել էս, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դէպքում քեզ կսպանենէ: Կասկածելով, թէ կատարուածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաեւը սկսեց անկախ հետաքննութիւն: Սակայն Մոսկուայի «??-?????է տեղեկատուական գործակալութեանը խօջալուեցիների դէմ տեղի ունեցած յանցանքներին ադրբեջանական կողմի հնարաւոր մասնակցութեան մասին իր տուած տեղեկատուութիւնից յետոյ, լրագրողը սպանուեց Աղդամից ոչ հեռու, չպարզուած հանգամանքներում: Ի դէպ, նոյն ճակատագրին արժանացաւ նաեւ դաշտային հրամանատար Ալայ Եակուբը, որը անզգուշութիւն էր ունեցել յայտարարելու, թէ «… ինքը կարող էր լոյս սփռել Նախիջեւանիկի մօտ /Խօջալուի մերձակայ հայկական գիւղ/ տեղի ունեցած սպանդի վրայ, ինչպէս նաեւ, էական մանրամասնէր յայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի` վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանուելու մասինէ, որի պատճառով էլ 1993թ. ամռանը իշխանութեան եկած Ադրբեջանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան եւ բանտախցում մահուան հասցրեց… Չեխ լրագրող Եանայ Մազալովան, որը ադրբեջանցիների անուշադրութեան հետեւանքով յայտնուել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծուած դիակներըէ, նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերութիւններ: Իրադարձութիւններից անմիջապէս յետոյ լինելով տեղում ` Մազալովան դիակների վրայ ոչ մի վայրագութեան հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրուեցին արդէն նկարահանումների համար «պատրաստածէ` այլանդակուած մարմինները: Խօջալուի կրակակէտերի ճնշման մարտական գործողութեան որոշ մանրամասնութիւններ առ այսօր պատուած էն մթութեան քօղով, ինչն էլ ակտիւօրէն շահարկում է պաշտօնական Բաքուն` իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ղարաբաղեան հիմնախնդրի համատեքստում «խօջալուիէ թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատուական, աւելի ճիշտ, ապատեղեկատուական քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը: Այնինչ Խօջալուի իրադարձութիւնների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտօնեաների, իրաւապաշտպանների, լրագրողների եւ հէնց Խօջալուի բնակիչների կողմից արուած արտայայտութիւններն ու գնահատականները ամբողջովին հերքում էն Բաքուի ստայօդ վարկածները: Այսպէս, ադրբեջանցի իրաւապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է.«քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհ էն մատուցուել քաղաքական նպատակինէ (ադրբեջանական «զերկալոէ թերթ, 1992թ. յուլիս): Թամերլան Կարաեւը, որը ժամանակին Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահն էր, վկայում է. «ողբերգութիւնն իրականացրել էն Ադրբեջանի իշխանութիւններըէ, կոնկրէտ` <<վերեւում նստածներից մէկըէ (ադրբեջանական «մուխալիֆաթէ թերթ, 1992թ. ապրիլի 28): Ինքը` Հէյդար Ալիեւն է խոստովանել, որ Խօջալուի դէպքերի «մեղաւորը նաեւ Ադրբեջանի նախկին ղեկավարութիւնն է»: Դեռեւս 1992թ. ապրիլին նա, համաձայն «բիլիք-դունեասըէ գործակալութեան հաղորդագրութեան, արտայայտեց ցինիզմի հրէշաւոր մի միտք. «արիւնահեղութիւնը մեր օգտին է լինելու: Մեզ պէտք չէ միջամտել դէպքերի ընթացքին»: Աւելի ուշ, երբ արդէն իշխանութեան ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները, իր ձերբակալութիւնից քիչ առաջ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգութեան նախարար Վագիֆ Յուսեյնովը, ակնարկելով Բաքուի Աաճ-ի որոշ քաղաքական գործիչների, յայտարարեց, որ «1992թ. Բաքուի յունուարեան իրադարձութիւնները եւ Խօջալուի իրադարձութիւնները միեւնոյն մարդկանց ձեռքի գործն ենէ: Վերը շարադրուած փաստերը միանշանակ վկայում էն այն մասին, որ Խօջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորը ադրբեջանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ յանուն իշխանական պայքարի: Յատկանշական է, որ տարէցտարի աճում է ադրբեջանական կողմից յայտարարուող` զոհերի թիւը: Խօջալուի կրակակէտերի ճնշումից մի քանի օր անց ադրբեջանական պաշտօնատար անձինք յայտնեցին զոհուածների թիւը` 100 սպանուած, մէկ շաբաթ անց` 1234. խորհրդարանական յանձնաժողովը «ճշգրտեցէ այն` 450. Հէյդար Ալիեւի կողմից արձակուած` «ադրբեջանցիների ցեղասպանութեանէ վերաբերեալ հրամանագրում արդէն խօսւում էր հազարաւոր սպանուածների մասին: Այնինչ, Խօջալուի գործողութեան իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չէն եղել, ինչը, ի դէպ, հաւաստում էն նաեւ ադրբեջանական պաշտօնական աղբիւրները: Խօջալուի մօտաւորապէս 2-2.5 հազար բնակիչների, այսինքն նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թէ գրանցուած էին այնտեղ` վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծաւալուած հախուռն շինարարութեան ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրօք: Այսպէս, 1993թ. ապրիլի վերջին Պրահայում ԵԱՀԽ համաժողովում ԱՀ ԱԳՆ կողմից տարածուեց թիւ 249 փաստաթուղթը, որը կոչւում էր «ղարաբաղի վերին հատուածում գտնուող եւ հայկական զինուած ուժերի կողմից գրաւուած ադրբեջանաբնակ եւ խառը գիւղերի ցուցակէ: Այդ փաստաթղթի «խօջալուէ անուանման դիմաց գտնուող «բնակչութիւնէ սիւնակում նշուած էր 855 թիւը: 1992թ. մարտի առաջին տասնօրեակում ադրբեջանցի լրագրողներ Իլեայ Բալախանովան եւ Վուգար Խալիլովը «մեմորիալէ իրաւապաշտպան կենտրոնի գրասենեակ բերեցին խօջալուեցիների մահուան վայրի նկարահաումների մի տեսաերիզ, որը բաքուեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապէս դաշտի վերեւում պտտուող ռազմական ուղղաթիռից: Փաստացի գրասենեակում բոլոր գտնուողները համաձայնուեցին, որ տեսաերիզում պատկերուած զոհերի թիւը չի գերազանցում 50-60 հոգուց: Հարկ է նաեւ նշել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից մերկացուել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թւում` Ադրբեջանում յարգուած «հէյդար Ալիեւի հիմնադրամիէ կայքէջում դրուած կեղծ լուսանկարը, որն իբր թէ վկայում է Խօջալույում ադրբեջանցիների զանգուածային սպանութիւնների մասին: Իրականում սակայն լուսանկարը անմիջական կապ ունի Կոսովոյի իրադարձութիւնների հետ: Բանից անտեղեակ մարդկանց մոլորութեան մէջ գցելու նպատակով ադրբեջանական քարոզչութեան կողմից օգտագործւում էն նաեւ այլ բացայայտ կեղծիքներ, մասնաւորապէս, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի լուսանկարներ: Իր հրաժարականից մէկ ամիս անց Մութալիբովը չեխ լրագրող Դանայ Մազալովային տուեց հարցազրոյց, որը հրապարակուեց «նեզաւիսիմայայ գազետաէ թերթում: Խօսելով Խօջալուի մասին, Մութալիբովը նշեց, «ինչպէս պատմում էն այն խօջալուեցիները, ովքեր փրկուել էն, այդ ամէնը կազմակերպուել էր նրա համար, որպէսզի պատճառ լինէր իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Էս չեմ կարծում, թէ հայերը, ովքեր շատ յստակ եւ բանիմացութեամբ էն վերաբերւում նման իրավիճակներին, կարող էին թոյլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողութիւնների մէջ մերկացնող փաստաթղթեր… Դատողութիւնների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիւ թողնուել էր: Այդ դէպքում նրանց ինչի՞ն էր պէտք կրակել: Մանաւանդ, Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բաւականաչափ ուժեր, որպէսզի դուրս գային եւ օգնէին մարդկանցէ: Գրեթէ 10 տարի անց Ադրբեջանի նախկին նախագահը հաստատեց իր միտքը «նովոյէ վրեմեաէ թերթին տուած հարցազրոյցում. «ակնյայտ էր, որ խօջալուեցիների գնդակահարութիւնը ինչ-որ մէկի կողմից կազմակերպուել էր Ադրբեջանում իշխանափոխութիւն կատարելու համարէ: «Մոնիտոր» անկախ թերթի ադրբեջանցի լրագրող Էյնուլայ Ֆաթուլաեւը 2005թ. փետրուարին 10 օր անցկացրեց ԼՂՀ-ում, ինչի մասին պատմեց իր նիւթերում եւ հարցազրոյցներում: Նա նոյնիսկ իրէն թոյլ տուեց կասկածել Խօջալուի մի խումբ բնակիչների մահուան մասին Բաքուի պաշտօնական վարկածի մէջ, «… Մի քանի տարի առաջ Նաֆթալանում էս հանդիպեցի ժամանակաւոր այնտեղ ապրող խօջալուեցի փախստականների հետ, որոնք բացէիբաց խոստովանեցին ինձ… որ դեռեւս յարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախօսներով զգուշացնում էին բնակչութեանը` ծրագրուող գործողութեան մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչութեանը` լքել բնակավայրը եւ շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի երկայնքով: Իրենց իսկ` խօջալուեցիների խօսքերով, իրենք օգտուել էին այդ միջանցքից եւ իրօք միջանցքից այն կողմ գտնուող հայ զինուորները կրակ չէն բացել նրանց վրա… Ծանօթանալով աշխարհագրական տեղանքին, էս լիովին համոզուած եմ, որ հայկական միջանցքի բացակայութեան մասին ենթադրութիւնները անհիմն էն: Միջանցքը իրօք կար, հակառակ դէպքում, ամբողջովին շրջափակուած եւ արտաքին աշխարհից մեկուսացուած խօջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը եւ շրջափակումից դուրս գալ: Սակայն յաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը, փախստականների շարանը մասնատուել է, եւ չգիտես ինչու, խօջալուեցիների մի մասն ուղղուել է Նախիջեւանիկի կողմը: Երեւում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թէ խօջալուեցիների ազատագրմանը, այլ դէպիայ. Մութալիբովի տապալում տանող ճանապարհի մեծ արեան է: Ղարաբաղից Ֆատուլաեւի առաջին տեսանիւթը «Մոնիտորում» հրապարակուելուց մի քանի օր յետոյ, 2005թ. մարտի 2-ն, Բաքւում, իր սեփական տան շեմին անյայտ անձի կողմից գնդակահարուեց թերթի խմբագիր Էլմար Յուսեյնովը: Ինքը` Էյնուլայ Ֆատուլաեւը, դատապարտուեց մի ամբողջ փունջ մեղադրանքների, այդ թւում` պետական դաւաճանութեան համար… ահ պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Գազիեւը նոյնպէս հաւաստում է, որ Խօջալույում «մութալիբովի համար թակարդ էր պատրաստուածէ: Դրանով իսկ խօջալուեցիների զանգուածային սպանութեան կազմակերպիչները հասան միանգամից երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից յետոյ ոչ պիտանի դարձած Ա. Մութալիբովին եւ ստացան անմարդկային մեթոդներով պատերազմ վարելու մէջ հայերին մեղադրելուն ուղղուած աղմկահարոյց արշաւի պատրուակ: Ընդսմին, մի տեսակ երկրորդ պլան մղուեց այն փաստը, որ փետրուարի 13-ից ադրբեջանական բանակը սկսեց «գրադե-ից մեթոդաբար աւերել 55-հազարանոց Ստեփանակերտը եւ յարակից հայկական միւս բնակավայրերը: Helsinki Watch-ի 1992թ. ապրիլի 28-ի հարցազրոյցում Խօջալուի բնակչուհիներից մէկն ասել է. «հայերը ներկայացրել էին վերջնագիր… որ Խօջալուի բնակիչների համար աւելի լաւ կը լինի քաղաքից հեռանալ սպիտակ դրօշով: Ալիֆ Հաջիեւը (Խօջալուի պաշտպանութեան ղեկավարը) այդ մասին մեզ յայտնեց փետրուարի 15-ին (գրոհից 10 օր առաջ), բայց դա չվախեցրեց ինձ եւ միւսներին: Մենք երբեք չենք հաւատացել, որ նրանք կը կարողանան գրաւել Խօջալունէ: այնուամենայնիւ, այդ նախազգուշացումների արդիւնքում Խօջալուի խաղաղ բնակչութեան մեծ մասը, տեղեակ լինելով պատրաստուող գրոհի մասին, նախապէս տեղափոխուեցին անվտանգ վայր: Խօջալուից զանգուածային տարհանումը լայնօրէն լուսաբանւում էր ադրբեջանական ռադիօյով եւ հեռուստատեսութեամբ: Ըստ որում, ադրբեջանական մամուլը նպատակաուղղուած ձեւով բացասական վերաբերմունք էր ձեւաւորում աւանը լքօղ խօջալուեցիների նկատմամբ եւ անընդհատ անարգանքի սիւնին գամում նրանց: Նշենք, որ քաղաքի վերածուած Խօջալուն առաջին հերթին լքում էին հէնց բռնի ուժով այնտեղ վերաբնակեցուած մարդիկ, հիմնականում թուրք-մեսխեթները, չնայած նրան, որ վերջիններիս համար անընդհատ խոչընդոտներ էին ստեղծւում: Աւելին, հայկական կողմից արդէն զգուշացուած Խօջալուի քաղաքային վարչակազմը բնակչութեան տարհանման համար օգնութիւն էր խնդրում, բայց ապարդիւն: Այսպէս, Խօջալույի քաղաքապետը մոսկովեան «մէգապոլիս-էքսպրեսէ թերթին տուած հարցազրոյցում նշել է, որ «քաղաքի գրաւման գործողութեան մասին տեղեկութիւններ ստանալուց յետոյ, էս խնդրեցի Աղդամից ուղղաթիռներ ուղարկել ծերերի, կանանց եւ երեխաների փոխադրման համար: Մեզ վստահեցնում էին, որ ապաշրջափակման գործողութիւն է պատրաստւում: Բայց օգնութիւն այդպէս էլ չցուցաբերեցինէ: Իսկ Ադրբեջանի ազգային ճակատի Աղդամի բաժանմունքի վարչութեան անդամ Ռ. Հաջիեւը պնդում էր, «մենք կարող էինք օգնել խօջալուեցիներին, կային եւ ուժեր, եւ հնարաւորութիւն: Սակայն հանրապետութեան ղեկավարները ցանկանում էին ժողովրդին ցոյց տալ, որ իրենք ուժ չունէն եւ նորից օգնութեան կանչեն ԱՊՀ բանակին, նրա օգնութեամբ ճնշելով նաեւ ընդդիմութեանըէ: ինչպէս տեսնում ենք, Խօջալուի բնակիչները ուղղակի թողնուել էին բախտի քմահաճոյքին, դեռ աւելին,, նրանց վիճակուելու էր դառնալ իշխանական պայքարի զոհեր: այնուամենայնիւ, մարտական գործողութիւնից առաջ Խօջալուի քաղաքացիական բնակչութեան մի մասը լքել էր բնակավայրը, եւ 1992թ. փետրուարի վերջերին տարբեր աղբիւրների տեղեկութեամբ այստեղ մնացել էին 1000-ից մինչեւ 2500 մարդ, որոնց նշանակալի մասը կազմում էին ադրբեջանական զինուած կազմաւորումները: «մեմորիալէ իրաւապաշտպան կենտրոնի դիտորդները Խօջալուի աւերածութիւնների զննման ժամանակ հաստատեցին հրետակոծութեան, այլ ոչ թէ յամառ փողոցային մարտերի փաստը, որոնց արդիւնքում կարող էին աւելի շատ զոհեր լինել: Պէտք է նաեւ նշել, որ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի պահուածքը կարգաւորող համապատասխան հրամանի, խստօրէն արգելուած էին բռնարարքները հակառակ կողմի խաղաղ բնակչութեան հանդէպ: խօջալույում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխուել էին Ստեփանակերտ, իսկ մի երկու օր անց, իրենց կամքի համաձայն, առանց որեւէ նախապայմանների առաջադրման` յանձնուել էին ադրբեջանական կողմին: Խօջալուի բնակիչներին Ադրբեջանին կամաւոր յանձնելու փաստը, մանրազնին հետաքննութիւնից յետոյ, հաստատուեց Մոսկուայի «մեմորիալէ իրաւապաշտպան կենտրոնի միութեան եզրակացութեան մէջ, ինչպէս նաեւ այդ մասին վկայութիւն տրուեց պետերբուրգցի լրագրող Սուետլանայ Կ'ուլչիցկայայիի վաւերագրական ֆիլմում: գործողութեան աւարտից յետոյ «արցախէ հանրապետական փրկարարական ծառայութեան ջոկատները Խօջալույում եւ նրա մերձակայքում, բացի զինուած ջոկատների զինուորական համազգեստով անդամներից, յայտնաբերել էին 11 քաղաքացիական անձանց դիակնէր, այդ թւում մէկ երեխայի եւ չորս կանանց: Այսպիսով, քօղազերծւում էն ադրբեջանական կողմի պնդումները, այսպէս կոչուած, Խօջալուի ադրբեջանական խաղաղ բնակչութեան զանգուածային ոչնչացման մասին: Այդ մասին էն վկայում նաեւ ադրբեջանական զինուորականների ռադիօբռնումները Աղդամում, որոնք յետագայում հրապարակուել էն հէնց ադրբեջանական Զլմ-ներում: մոսկովեան «մեմորիալէ իրաւապաշտպան կենտրոնի զեկուցագրում նշւում է, որ Աղդամում, որտեղ գտնւում էին բոլոր փախստականները, անց է կացուել 181 դիակների (130 արական սեռի, 51 իգական սեռի, այդ թւում նաեւ 13 երեխաների) պետական դատաբժշկական փորձաքննութիւն:Փորձագէտների եզրակացութիւնից հետեւում է, որ 151 մարդու մահուան պատճառ էր հանդիսացել հրազէնային վիրաւորումը, 20 մարդունը` բեկորային վիրաւորումը, 10 մարդունը` բութ առարկայով հասցուած հարուածը: ԼՂՀ պաշտօնական մարմինները դիտորդներին յայտնեցին, որ իրենց կողմից Աղդամ էն յանձնուել մօտ 130 դիակնէր (Խօջալուի եւ Նախիջեւանիկի մօտ բոլոր զոհուածները), որոնցից 96-ը յուղարկաւորուել էին Աղդամում, իսկ մնացածներին տարել էին հարազատները: տարբեր աղբիւրների տուեալների համադրումը, այդ թւում`ադրբեջանական, համոզիչ կերպով ցոյց է տալիս, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը չէին ծրագրել եւ, առաւել եւս, ոչ մի գործողութիւն չէին ձեռնարկել Խօջալու բնակավայրի քաղաքացիական բնակչութեան զանգուածային ոչնչացման ուղղութեամբ: հարկ է նշել նաեւ, որ փետրուարի 26-ին Խօջալույում պահւում էին 47 հայազգի ռազմագերիներ, սակայն գործողութեան աւարտից յետոյ այնտեղ մնացել էին միայն 13 հոգի (նրանց թւում մէկ երեխայ եւ վեց կին), մնացած 34-ը ադրբեջանցիների կողմից տարուել էին անյայտ ուղղութեամբ եւ չկան տեղեկութիւններ այն մասին, որ իրօք նրանք յետագայում գտնուել էն ադրբեջանական գերեվարութեան մէջ: Ընդհանրացնելով վերը նշուածը, կարելի է արձանագրել, որ Խօջալուի բնակիչները դարձել էին Բաքուի իշխանութիւնների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետեւ այդ ողբերգութիւնը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խօջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանութիւնների կողմից կատարուած դաւաճանութիւնը պաշտօնական Բաքուն փորձում է ներկայացնել որպէս հայերի վրէժխնդրութիւն` Սումգայիթում կազմակերպուած արիւնալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչութիւնն իրականացւում է վառ արտայայտուած անուանարկումներով եւ հայերի դէմ ուղղուած էթնիկ անզսպութեան եւ ատելութեան շիկացմամբ: «խօջալուէ խաղաքարտը կանոնաւոր կերպով խաղարկելով` պաշտօնական Բաքուն փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, Խանլարում եւ Ադրբեջանի /որի ողջ տարածքով մէկ փաստօրէն բացէիբաց իրականացւում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպէս նաեւ ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնաւորապէս, Մրաղայ գիւղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնաւոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշուեարդար տեսան մօտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպուած հայկական կոտորածներից: Ցաւօք, համաշխարհային հանրութեան կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չէն արժանացել Ադրբեջանի կողմից կատարուած այդ յանցագործութիւնները: ԼՂՀ ԱԳՆ տեղեկատուական վարչութիւն
  -   Քաղաքական