Աւտոպատահար Երեւանի Գայի պողոտայում. Կան տուժածներ


Աւտոպատահար Երեւանի Գայի պողոտայում. Կան տուժածներ

  • 15-02-2012 11:37:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 14-ի`ժամը 18.53-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Երեւան քաղաքի Գայի պողոտայում («վալենսիա» հիւրանոցային համալիրի մօտ) տեղի է ունեցել աւտոպատահար: Դեռեւս չպարզուած հանգամանքներում բախուել են «ռաֆ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆասեան), «Օպել» մակնիշի աւտոմեքենաները եւ «երազ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիւ 61 երթուղային միկրոաւտոբուսը: «երազ» մակնիշի երթուղային միկրոաւտոբուսի վարորդ,1942 թուականին ծնուած Տ.Ֆարսեանը եւ ուղեւորներ`1962 թուականին ծնուած Նաիրա Պետրոսեանը ու 1936 թուականին ծնուած Արտիւշ Աջամեանը տեղափոխուել են «սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն, իսկ միւս ուղեւորը`1958 թուականին ծնուած Լուսվարդ Միլոյեանը` «վնասուածքաբանութեան եւ օրթոպեդիայի» կենտրոն: Տ.Ֆարսեանի, Ն.Պետրոսեանի եւ Ա.Աջամեանի վիճակը գնահատուել է ծանր, Լ.Միլոյանինը` բաւարար:
  -   Մամլո հաղորդագրություն