Թբիլիսիի բնակիչները բողոքի ցոյցեր են կազմակերպում մայրաքաղաքի կանաչապատ տարածքների ոչնչացման դէմ


Թբիլիսիի բնակիչները բողոքի ցոյցեր են կազմակերպում մայրաքաղաքի կանաչապատ տարածքների ոչնչացման դէմ

  • 15-02-2012 11:52:28   |   |  Յօդուածներ
թբիլիսիում կանաչապատ տարածքները վերանում են: Իշխանութիւնները պնդում են, որ մայրաքաղաքից դուրս կառուցուող հանգստէան գօտիները կարող են խնդրի հնարաւոր լուծում դառնալ: Թէոյ Բիչիկաշուիլի, Կովկաս կովկասէան լրատու # 629 10-ը փետրուարի, 2012թ. Թբիլիսիի բնակիչները բողոքի ցոյցեր են կազմակերպում մայրաքաղաքի այգիների ոչնչացման դէմ`մեղադրելով իշխանութիւններին առանց որեւէ նախազգուշացման հասարակական վայրերը դանդաղ զաւթելու մէջ: Փետրուարի 6-ին Նաձալադեւի թաղամասի բնակիչները բողոքի ակցիայ էին կազմակերպել տեղական Վետերանների եւ թոշակառուների այգու մի մասը կառուցապատելու ծրագրերի դէմ: Նոյն օրը Մոսկովէան պողոտայի բնակիչները նոյնպէս բողոքի ցոյց կազմակերպեցին` 40 տարի առաջ իրենց եատկացուած հրապարակը քանդելու դէմ հանդէս գալով: «շատ լաւ հրապարակ էր. ծառերը համարէայ կէս դար առաջ էին տնկուել: Հիմա էլ ասում են, որ պատրաստւում են այստեղ ոստիկանութէան բաժանմունք կ'առուցելէ, - ասում է Մոսկովէան պողոտայի բնակիչ Դաթոյ Մետրեւելին: Նրա խօսքերով`բնակիչները ոստիկանութիւն զանգահարեցին, երբ տեսան, թէ ինչպէս են բանուորները կտրում հրապարակի ծառերը, սակայն պարզուեց, որ տարածքի վերանախագծման թոյլտւութիւնն արդէն իսկ տրամադրուել է: «միթէ՞ չէր կարելի ոստիկանութէան համար ուրիշ տարածքներ գտնել եւ մարդկանց համար թողնել այս վայրը, որտեղ կարելի է զբօսնել եւ մի փոքր մաքուր օդ շնչելէ, - տարակուսում է նա: Հասարակական այգիների վերակառուցման թեման պարբերաբար շօշափւում է Թբիլիսիում վերջին տարիներին: Մայրաքաղաքի ամենամեծ կանաչապատ տարածքներից մէկը`Դիգոմիի անտառը, արդէն իսկ կառուցապատուել է, իսկ 2010-ին տեղական իշխանութիւնները զրկեցին անտառի մնացած մասը նրա`հանգստէան գօտու պաշտօնական կարգավիճակից: «այս տարածքների պահպանութիւնը կենսական նշանակութիւն ունի Թբիլիսիում արդէն իսկ ծանր բնապահպանական իրադրութէան տեսանկիւնից: Երբ քաղաքը դեռ նախագծման փուլում էր, այս կանաչ գօտիները դիտաւորէալ կերպով նախատեսուած էին նրա «թոքերիէ դերը կատարելու համար… Թբիլիսիի միւս հատուածներում էլ, որտեղ կանաչապատ տարածքները ոչնչացւում են, նոյնն է կատարւում`տեղական բնակիչները այս ամէնի մասին տեղեկանում են միայն վերջին պահինէ, - ասում է «ազատ տարածութիւնէ Հկ-ի ղեկավար Անայ Գաբրիաձեն: Այլ բնապահպանական կազմակերպութիւնները նոյնպիսի մտահոգութիւններ են արտայայտում`եատկապէս բողոքելով, որ ամէն ինչ կատարւում է առանց նախազգուշացումների: «պատշաճ շրջակայ միջավայրում ապրելը եւ նման լայնամասշտաբ աշխատանքների իրականացման մասին նախապէս տեղեկանալը քաղաքի բնակիչների սահմանադրական իրաւունքն է: Երբ մարդկանց փաստի առջեւ են կանգնեցնում, նրանք արձագանքելու եւ իրենց իրաւունքները պաշտպանելու ժամանակ չեն ունենումէ, - ասում է Կովկասի բնապահպանական Հկ-ների ցանցի ներկայացուցիչ Ռեզոյ Գետիաշուիլին: Նրա խօսքերով`Թբիլիսիի քաղաքապետարանը հազուադէպ է հաշուի առնում փորձագէտների կարծիքները նախքան մայրաքաղաքի եատակագծում հիմնարար փոփոխութիւններ կատարելը: Քաղաքային իշխանութիւններն իրենց հերթին պնդում են, որ շինարարական նախագծերը ամբողջութէամբ օրինական են, եւ որ քայլեր են ձեռնարկուել քաղաքի կանաչ գօտիներն աւելացնելու ուղղութէամբ`նոր տարածքներում ծառատունկ կազմակերպելու, այգիները վերականգնելու եւ Թբիլիսիի ծայրամասերից մէկում`Լիսի լճի շրջակայքում, բոլորովին նոր հանգստէան գօտի կառուցելու միջոցով: «մենք նոր ճանապարհ ենք կառուցել, որպէսզի այս լճափն աւելի հասանելի դարձնենք քաղաքային բնակիչներին, ովքեր ցանկանում են այստեղ հանգստանալ: Ծրագրում ենք մէկ այլ կամուրջ կառուցել`Լիսի նոր արուարձանը քաղաքին միացնելու եւ այն նրա օրգանական մասը դարձնելու համարէ, - եայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալաւան լճի շրջակայքի գօտու բացման արարողութէան ժամանակ: Այնուամենայնիւ, ակտիւիստները պնդում են, որ Լիսին եւ այլ կանաչապատ տարածքները Թբիլիսիից դուրս են գտնւում, մինչդեռ իրենց մտահոգութէան պատճառը մայրաքաղաքի կենտրոնական հատուածներն են: Գետիաշուիլին նշում է, որ չնայած Թբիլիսիից որոշակի հեռաւորութէան վրայ գտնուող անտառապատ գօտիները եատկացուել են մայրաքաղաքին, «սայ չի փոխում այն փաստը, որ կանաչապատ տարածքները վերացւում են հէնց քաղաքի ներսումէ: Թոշակառուների այգու մօտ բնակուող 68-ամէայ Նելլին ասում է, որ չի կարող իրեն թոյլ տալ տան շրջակայքից շատ հեռու գնալ զբօսնելու համար: «այս այգին միակ վայրն էր, որտեղ ես իմ շատ ընկերների եւ հարեւանների հետ միասին կարողանում էի հանգստանալ եւ երեխաներին բերել խաղալու: Շուտով մենք կը զրկուենք այս ամէնից, ողջ քաղաքը կը բետոնապատուիէ, - դժգոհում է կինը: Թէոյ Բիչիկաշուիլին «GHNէ լրատուական գործակալութէան լրագրող` Վրաստանում:
  -   Յօդուածներ