Լոյս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը


Լոյս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը

  • 15-02-2012 13:22:15   | Հայաստան  |  Նոր գրքեր

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում լոյս է տեսել «անիէ պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը: Այն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց «հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեանէ հիմնադրամի տնօրէն Սամուէլ Կարապետեանը: ըստ նրա, գրքում զետեղուած են թուանշային վերակազմութիւններ եւ առաջին անգամ ներկայացուած են բազմաթիւ շէնքերի չափագրութիւններ, որոնք քառորդ դար ուսումնասիրութիւններից յետոյ չէին յայտնաբերուել: նրայ խօսքով`գիրքը նախատեսուած է թէ մասնագէտների, եւ թէ նրանց համար, ովքեր ուղղակի պատկերներով են հետաքրքրուած: Գիրք-ալբոմը կազմուած է տարբեր բաժիններից, որոնցից իւրաքանչիւրը սկսւում է համանման յատակագծով:Գիրքը հարուստ է ճարտարապետական կ'ոթողներրի, շինութիւնների պատկերներով եւ այնհտեղ զետեղուած են շուրջ 600 լուսանկարներ: անի քաղաքում ճարտարապետներն ուսումնասիրութիւններն իրականացրել են ընդամէնը մէկ շաբաթում: «հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեանէ հիմնադրամի տնօրէնը յոյս յայտնեց, որ գիրք-ալբոմը շուտով կը յայտնուի նաեւ գրախանութներում եւ կը հետաքրքրի հանրութեանը:
  -   Նոր գրքեր