Ռալֆ Յիրիկեան.«մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»


Ռալֆ Յիրիկեան.«մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»

  • 15-02-2012 16:18:07   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Աջակցութիւն ռոբոտաշինութեան դպրոցական խմբակներին Փետրուարի 15-ին տեղի ունեցաւ ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին (Արմռոբոտիքս խմբակ) նուիրուած մամուլի ասուլիս, որի ընթացքում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) եւ Վիւասել-մտս ընկերութիւնը 5 կրթական հաստատութիւնների յանձնեցին ուսումնական ռոբոտներ խմբակներում դասաւանդելու համար: 5 կրթական հաստատութիւններն են Քուանտ եւ Պոլիտեխնիկի յենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիւ 131 եւ Այբ աւագ դպրոցները: Ասուլիսի ընցացքում ցուցադրուեցին նաեւ ռոբոտաշինութեան խմբակներում երեխաների կողմից պատրաստուած այլ ռոբոտներ: «անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրուեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան (Արմռոբոտիքս) շրջանակներում: Դպրոցականները սկսել են շատ ակտիւ զբաղուել ռոբոտաշինութեամբ, եւ դա արդէն տալիս է իր պտուղները: Այժմ իւրաքանչիւր Արմռոբոտիքսի մրցոյթի մասնակցում է դպրոցականներից կազմուած թիմ եւ արձանագրում յաջողութիւններ: Նման փոփոխութիւնը պայմանաւորուած է դպրոցներում ռոբոտաշինութեան խմբակների ձեւաւորմամբէ,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: «վիւասել-մտս-ը համագործակցում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան հետ` երկրում ռոբոտաշինութեան զարգացումը խրախուսելու նպատակով: Այդ զարգացումն ապահովելու կարեւոր նախապայման է փոքր տարիքից ռոբոտաշինութեան նկատմամբ հետաքրքրութիւն առաջացնելըէ,-ասում է Վիւասել-մտս ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «լինելով կորպորատիւ պատասխանատու քաղաքացի` Վիւասել-մտս-ը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի, ներառեալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացմանը, ինչը կարող է դրական ազդեցութիւն ունենալ Հայաստանում յարակից ոլորտների զարգացումը խթանելու առումով, ինչպէս նաեւ նպաստի միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակութեան ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը: Մենք այնտեղ ենք, որտեղ զարգանալու դաշտ կայ, որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքըէ,-աւելացրեց Ռալֆ Յիրիկեանը: Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը զբաղւում է նաեւ յատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ եւ ստեղծմամբ, որի նպատակն է ռոբոտաշինութեան խմբակներ բացել հանրապետութեան տարբեր դպրոցներում: Դպրոցներում խմբակների ստեղծման գաղափարն առաջացել է դեռեւս 2009 թուականից, երբ ռոբոտների մրցոյթներից յետոյ ծնողները հետաքրքրւում էին` որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ