Համամասնական, թէ մեծամասնական. բանավիճում է իշխանութիւնն ու ընդդիմութիւնը


Համամասնական, թէ մեծամասնական. բանավիճում է իշխանութիւնն ու ընդդիմութիւնը

  • 15-02-2012 16:31:07   | Հայաստան  |  Քաղաքական

Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում գործում է ի վնաս ընդդիմութեան եւ ծառայում է բացառապէս իշխանական ուժերին: Այս մասին 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին հյ Դաշնակցութիւն եւ «ժառանգութիւնէ կուսակցութիւնների խորհրդարանական խմբակցութիւնների առաջարկով փետրուարի 15-ին անցկացուած խորհրդարանական լսումների ընթացքում յայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը (ՀՅԴ): «մեծամասնական ընտրակարգը դարձել է լրջագոյն գործիք ընդդիմութեանը խորհրդարանից դուրս մղելու եւ խորհրդարանում իշխանական ուժերի մեծամասնութիւնն ապահովելու համարէ,- ընդգծել է նա: ՀՀ Աժ պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանը (ՀՀԿ) հակադարձել է, որ խորհրդարանական մեծամասնոսւթիւնը չի պաշտպանում ընդդիմութեան առաջարկը ոչ միայն այն պատճառով, որ ընտրութիւններից երկու ամիս առաջ խաղի կանոնները չեն փոխւում, այլ նաեւ սահմանադրական բովանդակութեան մի շարք այլ խնդիրներից ելնելով: Ազգային ժողովի փոխնախագահ սամուել Բալասանեանը («բարգաւաճ Հայաստանէ խմբակցութիւն) ժամանակավրէպ է համարել ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկութիւնը: «համամասնական ընտրակարգի պարագայում լինելու է զուտ երեւանեան ցուցակ, ոչ ոք չի բարձրացնելու, ասենք, Ջրառատ գիւղի խնդիրներըէ,- նշել է «բարգաւաճ Հայաստանէ կուսակցութեան ներկայացուցիչը, փոխանցելով իր անձնական կարծիքը եւ ընդգծելով, որ բհկ-ն իր հիմնադրոյթներում նշել է ամբողջովին համամասնականին անցնելու հարցը: «այս պահին մեծամասնական ընտրակարգը պէտք է: Երբ ունենանք ձեւաւորուած քաղաքացիական հասարակութիւն, արդէն կարող ենք մտածել դրա մասինէ,- յաւելել է Սամուել Բալասանեանը: «բհկ է խմբակցութեան մէկ այլ անդամ, նաիրայ Զոհրաբեանն իր հերթին նշել է, որ թէ՛ համամասնական եւ թէ՛ մեծամասնական ընտրակարգերն ունեն առաւելութիւններ: նաիրայ Զոհրաբեանը միաժամանակ նկատել է, որ մեծամասնական ընտրակարգով աւելի հեշտ է ընտրակեղծիքներ իրականացնել. «պէտք է դիմել հանրութեանը, պարզել, թէ որ ընտրակարգով են ցանկանում, որ անցկացուեն ընտրութիւններըէ,- ասել է նա: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրէսի համակարգող Լեւոն Զուրաբեանը կարծիք է յայտնել, որ «մեծամասնական ընտրակարգի վերացումը կը ջախջախի ընտրական կոռուպցիայի այդ առանցքային համակարգըէ:
  -   Քաղաքական