Կարէն Աւագեան.«Այսօր դժուար է պատկերացնել որակեալ կրթութիւն առանց նիւթատեխնիկական յագեցուածութեան»


Կարէն Աւագեան.«Այսօր դժուար է պատկերացնել որակեալ կրթութիւն առանց նիւթատեխնիկական յագեցուածութեան»

  • 15-02-2012 17:10:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը մանկավարժական համալսարանի յենակետային աւագ դպրոց-վարժարանում բացեցին համակարգչային լսարան: Յենակետային վարժարանում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար եւ տնտեսագիտական հոսքերից բացի, գործում են նաեւ մշակութային (ռեժիսուրայ, օպերատորութիւն, գեղարուեստական լուսանկարչութիւն, նկարչութիւն-դիզայն) եւ հոգեբանամանկավարժական (հոգեբանութիւն, լրագրութիւն) հոսքեր: Վարժարանի 10-12-րդ դասարաններում սովորում է մօտ 330 աշակերտ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցութեամբ համակարգչային տեխնիկայով կահաւորուած լսարանի բացումը հնարաւորութիւն կը տայ ոչ միայն բարձրացնել կրթութեան որակը վարժարանում, այլեւ աւելի արդիւնաւէտ կը դարձնի տարբեր առարկաների դասաւանդումը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը նշեց, որ կրթական հաստատութիւնների տեխնիկական վերազինման ծրագիրը շարունակական է: «այսօր դժուար է պատկերացնել որակեալ կրթութիւն առանց նիւթատեխնիկական յագեցուածութեան: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կրթական ծրագրերի համատեքստում կարեւորում է դպրոցներում նիւթատեխնիկական յագեցուածութեան ուղղութեամբ տարուող աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով ոչ միայն կը բացուեն համակարգչային լսարաններ, այլեւ կը վերազինուեն լաբորատորիաները, աջակցութիւն կը ցուցաբերուի գրադարաններին: Նման ծրագրեր իրականացուելու են նաեւ ՀՀ զինուած ուժերում: Մենք պայմանաւորուածութիւն ունենք ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ, եւ համակարգչային տեխնիկայով յագեցած լսարաններ կը բացուեն նաեւ զօրամասերումէ,- նշեց Կարէն Աւագեանը:
  -   Մամլո հաղորդագրություն