Գալուստ Սահակեանն ընդունեց Հհ-ում Ուկրաինայի դեսպան Իւան Կ'ուխտային


Գալուստ Սահակեանն ընդունեց Հհ-ում Ուկրաինայի դեսպան Իւան Կ'ուխտային

  • 15-02-2012 17:17:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ: Փետրուարի 15-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ուկրաինայի դեսպան Իւան Կ'ուխտային: Երկուստէք բարձր գնահատելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի, միջխորհրդարանական յարաբերութիւնների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, արձանագրեցին, որ երկու երկրների համակողմանի փոխգործակցութեան հնարաւորութիւնները շատ աւելի մեծ են, որոնք տարբեր համատեղ ծրագրերի իրականացմամբ, հետեւողական քայլերով պէտք է կեանքի կոչել: Ուկրաինայի դեսպանը գոհունակութիւն յայտնեց միջխորհրդարանական կապերի ակտիւացման ու խորհրդարանական դիւանագիտութեան ասպարէզում համագործակցութեան նկատելի առաջընթացի համար եւ շնորհակալութիւն յայտնեց, որ միջազգային կառոյցներում հայ խորհրդարանականները պաշտպանում են ուկրաինական պատուիրակութիւնների դիրքորոշումներն ու աջակցում նրանց: Դեսպանի խնդրանքով պարոն Սահակեանը ներկայացրեց Ընտրական օրէնսգրքի բարեփոխումները, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերեալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները` տեղեկացնելով, որ ազգային ժողովում այդ թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Նա ներկայացրեց իրենց կուսակցութեան քաղաքական սկզբունքն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները բարձր մակարդակով անցկացնելու վճռականութեան մասին, որը ոչ միայն երկրի կայունութեան ու զարգացման նախադրեալ կը լինի, այլեւ աւելի կ'ամրապնդի միջազգային կառոյցներում Հայաստանի դիրքն ու հեղինակութիւնը: <<Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժէք կարող են դրսեւորել իրենց հնարաւորութիւնները>>, - նշեց պարոն Սահակեանը: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, հանդիպման ժամանակ քննարկուեցին նաեւ երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը, Ուկրաինայում հայկական համայնքի կենսական խնդիրներին, հայկական յուշարձանների պահպանութեանն առնչուող ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն