ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են
16-02-2012 11:46:44 | Հայաստան | Հասարակութիւն
ՀՀ ԱԻ նախարարութիւնը տեղեկացնում է, որ փետրուարի 16-ի ժամը 11.00-ի դրութեամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատուածներում տեղ-տեղ առկայ է մերկասառոյց:
Փակ է Սէլիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-մադինայ, Ծաղկահովիտ-ալագեազ եւ Բերդ-ճամբարակ աւտոճանապարհները:
Կատարւում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Փետրուարի 16-ի, ժամը 10.30-ի դրութեամբ Վրաստանի Հանրապետութեան ՆԳՆ արտակարգ իրավիճակների դէպարտամենտից ստացուած տեղեկատուութեան համաձայն` Մցխեթա-ստեփանծմինդա-լարսի աւտոճանապարհի երթեւեկութիւնը արգելուած է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից աւելի նստատեղ ունեցող աւտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկութիւնը թոյլ է տրւում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպէս նաեւ 2 տանող կամրջակներ ունեցող աւտոմեքենաների համար: