Կանադայում կը կազմակերպուեն հայկական մշակոյթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, գրքերի շնորհանդէսներ


Կանադայում կը կազմակերպուեն հայկական մշակոյթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, գրքերի շնորհանդէսներ

  • 17-02-2012 11:00:09   | Կանադա  |  Մշակոյթ
Փետրուարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը հանդիպում ունեցաւ Կանադայի Գրադարանավար եւ Արխիվարիուս Դանիէլ Քարոնի հետ: քննարկուեցին հումանիտար բնագաւառում երկկողմ համագործակցութեանն առնչուող հարցեր, մասնաւորապէս, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թուականին Իւնեսկօ-ի կողմից յայտարարուել է Համաշխարհային Գրքի մայրաքաղաք, եւ որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամեակը: ինչպէս «նոյեան Տապանե-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, սկզբունքային պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց տարուայ ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպէս նաեւ այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդէսներ, հայկական մշակոյթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամութիւնը յայտնեց աջակցել բոլոր նախաձեռնութիւններին: նշենք, որ Կանադայի «գրադարանն ու Արխիւներըէ երկրի գիտա-հասարակական ամենահեղինակաւոր կենտրոններից մէկն է:
  -   Մշակոյթ