ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՌԴ «տղամարդու առողջութիւնէ տարածաշրջանային ՀԿ նախագահ Արամայիս Քամալովին


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՌԴ «տղամարդու առողջութիւնէ տարածաշրջանային ՀԿ նախագահ Արամայիս Քամալովին

  • 17-02-2012 14:21:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան «տղամարդու առողջութիւնէ տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտութիւնների ակադեմիայի թղթակից անդամ Արամայիս Քամալովին` մի խումբ բժիշկների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին ապրիլի 26-28-ը Երեւանում կազմակերպուելիք «տղամարդու առողջութիւնէ միջազգային 8-րդ կոնգրէսի նախապատրաստական աշխատանքներին առնչուող հարցեր, ինչպէս նաեւ սփիւռքահայ մասնագէտների մասնակցութեան հնարաւորութիւնը: 2003 թուականից անցկացուող միջազգային կոնգրէսի աշխատանքներին ամէն տարի մասնակցում է մինչեւ 1200 մասնագէտ` հիմնականում ԱՊՀ անդամ պետութիւններից, ինչպէս նաեւ Ամն-ից եւ եւրոպական երկներից: Այս տարի Հայաստան կժամանի շուրջ 1700 մասնագէտ: Կոնգրէսի շրջանակներում կազմակերպուելիք տեսական եւ գործնական աշխատանքները նոր խթան կը հանդիսանան Հայաստանում ուրոլոգիական ծառայութեան զարգացման եւ հայ բժիշկների համախմբման առումով: Նախարարը պատրաստակամութիւն յայտնեց օգնելու կոնգրէսի կազմակերպման աշխատանքներին եւ սփիւռքահայ բժիշկներ ներգրաւելու առումով:
  -   Մամլո հաղորդագրություն