Պահանջում են ԱԺ արտահերթ նիստում ընդունել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման Հայեցակարգի նախագիծը


Պահանջում են ԱԺ արտահերթ նիստում ընդունել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման Հայեցակարգի նախագիծը

  • 20-02-2012 22:00:16   | Հայաստան  |  Քաղաքական
ազատ Հայքե բհկ, «զինակիցե ազգային ցանցը, «հետհաշուարկ «1915 – 2015ե բաց ցանցը, «հայազնե երիտասարդների միաբանութիւնը պահանջում են մինչեւ 2012 թ. ապրիլի 16- ը հրաւիրել Հհ Աժ չորրորդ գումարման արտահերթ նիստ` քննարկելու Խորհրդարանին ներկայացրած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման Հայեցակարգի նախագիծը (նախագծերը) եւ ընդունել համապատասխան որոշում: ուղերձի հեղինակները պահանջում են նաեւ մինչեւ 2012 թ. մարտի 16-ը հրաւիրել Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը միտուած հայեցակարգային հարցերի քննարկման եւ հայեցակարգի նախագծի պատրաստման գիտաժողով: Յիշեալ կազմակերպութիւններն իրենց համատեղ ուղերձում կոչ են անում 2012թ. ՀՀ խորհրդարանական եւ 2013 թ. նախագահական ընտրութիւններին մասնակցող քաղաքական եւ այլ ուժերին սատարել նշուած պահանջների կատարմանը: Ուղերձն ուղղուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համաակարգող պետական յանձնաժողովին, որի կազմում են` Հհ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, գործիչներ ու մասնագէտներ:
  -   Քաղաքական