Մարդու իրաւունքների ջատագովները


Մարդու իրաւունքների ջատագովները

  • 09-12-2010 14:55:25   | ԱՄՆ  |  Մարդու իրաւունքներ
Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրաւունքների օրը, մենք գովերգում ենք մարդու իրաւունքների խիզախ պաշտպաններին` ոմանք յայտնի, շատերն անյայտ, եւ որոնք բարձրաձայնում էն իրենց կարծիքն ընդդէմ խտրականութեան, մերժման եւ անհաւասարութեան: Մարդու իրաւունքների այս պաշտպանները կեանք էն դնում Մարդու իրաւունքների միջազգային հռչակագրի մէջ, որը վաթսուներկու տարի առաջ հէնց այս նոյն օրը միջազգային հանրութեանը յիշեցրեց «մարդկութեան ընտանիքի բոլոր անդամների հաւասար եւ անօտարելի իրաւունքների» եւ «անքակտելի արժանապատուութեան» մասին: Հռչակագիրը վախից, կարիքից ու անհանդուրժողականութիւնից ազատ աշխարհի հիմքը դրեց, ուր ուժեղագոյնը հաշուետու է, խոցելին` պաշտպանուած: Մարդու բոլոր իրաւունքների հանդէպ յարգանքը հասանելի է, եթէ մենք մարդու իրաւունքների պաշտպանների հետ միասնաբար գործենք եւ խտրականութեան դէմ պայքարը դարձնենք մերը: Մենք պէտք է այդպէս անենք, որովհետեւ խտրականութիւնը դաժան պատուհաս է: Խտրականութեան որոշ արմատացած կողմեր յատուկ մտահոգութեան առարկայ էն` դրանց գլոբալ տարածուածութեան պատճառով: Օրէնքով եւ իրական կեանքում կանանց` աշխարհի բնակչութեան կէսի նկատմամբ խտրականութիւնը, դարձնում էն նրանց երկրորդ կարգի քաղաքացիներ եւ բռնութեան թիրախ: Երկար տարիներ տեղաբնիկ մարդիկ ընդունւում էին որպէս անցանկալի հիւրեր իրենց իսկ նախնիների երկրում: Ռասիզմը դեռ պարտուած չէ, քանի որ փոքրամասնութիւններ ու այլ խոցելի անհատներ, աշխարհի ցանկացած վայրում, շարունակում էն ապրել ռասայական յարձակումների հանդէպ վախի զգացումով: Մենք բոլորս պէտք է զօրաւիգ լինենք հաշմանդութիւն ունեցող անձանց դատին, որոնց նայում ենք տխուր հետաքրքրութեամբ, երբ հատում էն մեր ճամփան, բայց որոնք, շատ յաճախ, հեշտութեամբ անտեսանելի էն դառնում, երբ խօսքը վերաբերում է նրանց իրաւունքների պաշտպանութեանը: Մենք պէտք է դատապարտենք վատ վերաբերմունքը անօրինական միգրանտների նկատմամբ, ովքեր, շատ դէպքերում, դիտարկւում էն որպէս օրէնքից դուրս մարդիկ արտասահմանեան այն երկրներում, որոնք նրանց աշխատանքի կարիքն ունէն: Իրենց սեռական կողմնորոշման պատճառով` ամբողջ աշխարհում մարդիկ հանդուրժում էն արհամարանք, մարդու իրաւունքների ոտնահարում ու բռնութիւն: Տարեցները աստիճանաբար դիտարկւում էն որպէս իրենց ընտանիքների կամ համայնքների կողմից «թափօններ» կամ «բեռ», քան փորձառութեան եւ իմաստութեան աղբիւր: Մարդու իրաւունքների պաշտպանները պնդում էն, որ այս իրավիճակի նկատմամբ որդեգրուի ճիշտ քայլերի ու միջամտութիւնների պատշաճ համադրում, օրէնքով եւ իրական կեանքում լիազօրէն տուժածներին, խթանէն նրանց մասնակցութիւնը եւ նպաստեն հանրային կրթութեանը: Յատուկ խմբերի հանդէպ խտրականութեան եւ մերժման երկար պատմութիւն ունեցող շատ երկրներ փոփոխել էն կամ պատրաստւում էն վերափոխել իրենց կանոնադրական գրքերը` հաւասարութեան միջազգային սկզբունքներն ու միջազգային իրաւունքի մէջ մարմնաւորուած արժէքներն արտացոլելու համար: Իմ սեփական երկիրը` Հարաւային Աֆրիկան, հէնց վերջերս այդպէս արեց: Այս առաջընթացի եւ մարդկային արժէքի բարձիթողի վիճակն իրազեկելու համար պարտական ենք իրաւապաշտպաններին, ովքեր պայքարում էն կոտրել խտրականութեան, անիրաւութեան եւ յուսահատութեան արմատացած կաղապարները: Նրանց չնուազող յանձնառութեան, խիզախութեան, ինտելեկտի եւ զոհաբերութեան արդիւնքում մենք գիտենք, որ հնարաւոր է ստեղծել հաւասար խաղի եւ արժանապատիւ կեանքի պայմաններ բոլորի համար: Յաճախ անձնական մեծ ռիսկի գնով` պաշտպանները յաւէրժ փոխել էն ինքներս մեզ եւ իւրաքանչիւրին վերաբերուելու ձեւը: Անշուշտ, մարդու իրաւունքներն ու նրանց պաշտպանութիւնը շարունակում էն դիմադրել պատմութեան դժուարին փորձութիւններին: Ու մինչ բռնատէրերը շարունակում էն ընկնել, իսկ գաղափարախօսութիւնները մարել, նրանք իւրաքանչիւր օր ձեռք էն բերում նորանոր օժանդակողներ: Բայց մենք իրաւապաշտպանների ազատութեան ու իրաւունքների դէմ յարձակումների նկատմամբ պէտք է անզիջում լինենք: Որոշ երկրներում յայտնուած նոր միտումները դժուարացնում եւ թուլացնում էն պաշտպանների գործողութիւնների արդիւնաւէտութիւնը: Մասնաւորապէս, էս նկատի ունեմ անպատկառ օրէնսդրութիւնն ու կանոնները, որոնք սահմանափակում էն մարդու իրաւունքների պաշտպանների տարածքը, ֆինանսական անկախութիւնն ու աշխատանքային դաշտը: Այս օրէնսդրութիւնների մեծ մասն անհամատեղելի էն մարդու իրաւունքների չափորոշիչների եւ միջազգային նորմերի հետ: Ամէնուրեք, հին եւ ակնյայտ ամբողջատիրական օրէնքները մարդու իրաւունքների պաշտպանութիւնը դարձնում էն մեծ ռիսկայնութեան գործ: Անթիւ պաշտպաններ շարունակում էն յաճախակի յարձակումների ու կտտանքների ենթարկուել, սպանուել կամ ստիպուած լինել աշխատել աքսորուած: Շատերը հիւծւում էն բանտերում: Էս կոչ եմ արել եւ կը շարունակեմ առաջ քաշել բոլոր խղճի բանտարկեալների ազատ արձակումը: Էս կոչ եմ արել եւ կը շարունակեմ առաջ քաշել յարգանքը աշխարհի իրաւապաշտպանների մարդու իրաւունքների եւ աշխատանքի հանդէպ: Անցեալ ամիս, երբ նա ազատուեց վեց տարուայ տնային կալանքից, Մեանմարի դեմոկրատ ղեկավար Օնգ Սան Սու Կին քննադատօրէն նշեց. «Եթէ իմ մարդիկ ազատ չէն, ինչպէ՞ս էս կարող եմ ասել, որ էս ազատ եմ: Կամ մենք բոլորս ազատ ենք միասին, կամ մենք ազատ չենք միասին»: Այս խօսքերը մարմնաւորում էն մարդու իրաւունքների շարժման, եւ ամբողջ աշխարհում նրանց ջատագովների հաւատամքը: Նրանք գիտեն, որ ազատագրմանը կարելի է հասնել ճկունութեան եւ պաշտպանութեան միջոցով: Մենք պէտք է փայփայենք մարդու իրաւունքների պաշտպանների աշխատանքը եւ պահպանենք նրանց: Մեր ուղերձը պէտք է լինի բարձրաձայն եւ յստակ. ոչ ոք երկրորդ կարգի մարդ չէ եւ ոչ ոք չպէտք է ստանայ սպառնալիք այսպէս արտայայտուելու համար: Նաւի Փիլեյ Միաւորուած ազգերի կազմակերպութեան մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար
  -   Մարդու իրաւունքներ