ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով Գերագոյն յանձնակատար Նաւի Փիլեյի յայտարարութիւնը


ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով Գերագոյն յանձնակատար Նաւի Փիլեյի յայտարարութիւնը

  • 09-12-2010 14:45:23   | ԱՄՆ  |  Մարդու իրաւունքներ
Երբ խօսքը վերաբերում է մարդու իրաւունքներին, մենք, երբեմն, մոռանում ենք, թէ ինչքան շատ պարտաւորութիւններ ունենք այլ անձանց հանդէպ. հարիւր հազարաւոր այն չգնահատուած հերոսների հանդէպ, որոնք յայտնի էն որպէս մարդու իրաւունքների պաշտպաններ: Նրանք փոխել էն պատմութիւնը, գործ ունեցել անարդարութեան եւ խտրականութեան հետ, որտեղ որ յայտնաբերել էն: Նրանց անուններից մի քանիսը կարող էն ծանօթ լինել Ձեզ` Էմմելին Պանքհուրստ, Մահաթմայ Գանդի, Մարտին Լիւթեր Քինգ, Նելսոն Մանդելայ, Ռիգոբերտայ Մենչու: Բայց նրանց մեծ մասն ընդհանրապէս յայտնի չէ աշխարհում: Նրանք իշխաններ ու քաղաքագէտներ էն, տարբեր բնագաւառներ ներկայացնող կանայք ու տղամարդիկ: Մի մասը` հարուստ է, միւս մասը` աղքատ, ոմանք ինտելեկտուալ էն, միւսները` հազիւ գրաճանաչ: Այս գործի համար ձեւական որակաւորում չի պահանջւում: Մենք բոլորս կարող ենք եւ պէտք է լինենք մարդու իրաւունքների պաշտպաններ: Այն ընդամէնը պահանջում է նուիրուածութիւն եւ խիզախութիւն: Ամէն տարի մարդու իրաւունքների հազարաւոր իրաւապաշտպաններ էն հալածւում, շահագործւում, անարդարացիօրէն բանտարկւում եւ սպանւում: Յաճախ նրանց ընտանիքները նոյնպէս թիրախ էն հանդիսանում: Ահա թէ ինչու Մարդու իրաւունքների օրն այս տարի նուիրուած է մարդու իրաւունքների պաշտպաններին եւ խտրականութեան դէմ նրանց հիանալի պայքարին: Մենք պէտք է պաշտպան կանգնենք նրանց իրաւունքներին, որ նրանք էլ շարունակեն պաշտպանել մերը:
  -   Մարդու իրաւունքներ