«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոօնում՝ «Զւարթնոց» երգչախմբի ելույթը


«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոօնում՝ «Զւարթնոց» երգչախմբի ելույթը

  • 21-02-2012 11:52:53   |   |  Մշակոյթ
«Հայ կին» միութեան կից Թեհրանի Զէյթուն քաղաքամասում գործող «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը, Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ եւ երաժշտութեան համադրութեամբ, ինչպէս նախապէս տեղեկացրել էինք, շաբաթ, փետրւարի 18-ին, երեկոյեան ժամը 9-ին, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 33-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած «Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատօնի ծրագրերի շրջագըծում ելոյթ ունեցաւ «Նիաւարան» մշակութային համալիրում: Ելոյթի ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչեցին վեց խմբերգեր (չորսը՝ պարսկերէն, երկուսը՝ հայերէն)՝ ըստ հետեւեալի՝ «Փայամէ էնղելաբ» (խօսք եւ երաժշտութիւն՝ Էդիկ Թամրազեանի), «Իմ եղէգ» (երաժշտ.՝ Խաչատուր Աւետիսեանի), «Խորշիդէ Խաւարան» (երաժշտ.՝ Էդիկ Թամրազեանի), որը նւիրւած է Խոռամշահրի ազատագրմանը, «Շուրէ աշեղանէ» (երաժշտ.՝ Մորթեզա Նէյդաւուդի), «Վաղարշապատի պար» եւ «Էյ Իրան, Իրան» (երաժշտ.՝ Մոհամմադ Սարիրի): «Խորշիդէ խաւարան» եւ «Էյ Իրան, Իրան» խմբերգերի կատարման ընթացքում երգչախմբի ընկերակցութեամբ մեներգեց Էդիկ Թամրազեանը: «Խորշիդէ Խաւարան» երգի կատարման սկզբում համապատասխան ասմունքով հանդէս եկաւ երգչախմբի անդամ Թադէ Գիւրջեանը: Երգչախմբի յաջող ու տպաւորիչ կատարումները մեծ ոգեւորութիւն եւ խանդավառութիւն առաջացրին հանդիսականների մօտ, որոնք իրենց գնահատանքը դրսեւորեցին բուռն ծափողջոյններով եւ շնորհաւորական արտայայտութիւններով: «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Մշակոյթ