ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի ուղերձը Մարդու իրաւունքների օրուայ առթիւ


ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի ուղերձը Մարդու իրաւունքների օրուայ առթիւ

  • 09-12-2010 14:33:00   | ԱՄՆ  |  Մարդու իրաւունքներ
Մարդու իրաւունքները ազատութեան, խաղաղութեան, զարգացման եւ արդարութեան հիմքն էն եւ Միաւորուած ազգերի կազմակերպութեան կողմից աշխարհով մէկ իրականացուող աշխատանքների հիմքը: Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց դերի բարձրացման մասին օրէնքներն անժխտելի էն: Բայց շատ յաճախ, երբ խիզախ կանայք եւ տղամարդիկ, ջանալով պաշտպանել իրենց եւ ուրիշների իրաւունքները… վճռելով իրաւունքներն իրական դարձնել մարդկանց կեանքում` իրենք էն տառապանքների մէջ ընկնում: Սրանք մարդու իրաւունքների այն պաշտպաններն էն, ում նուիրում ենք Մարդու իրաւունքների այս տարուայ օրը: Իրաւապաշտպանները որպէս խումբ իրարից շատ տարբեր էն: Նրանք կարող էն լինել հասարակական կազմակերպութեան անդամներ, լրագրող կամ պարզապէս միայնակ քաղաքացի, ովքեր դժգոհելով իրենց մօտակայքում տեղի ունեցող անարդարութիւնից սկսում էն գործել: Բայց նրանք բոլորն էլ ստանձնում էն անօրինականութիւններ երեւան հանելու, ամենախոցելիներին պաշտպանելու եւ անպատժելիութեանը վերջ տալու պարտաւորութիւն: Նրանք ոտքի էն ելնում, բարձրաձայնում, այսօր նաեւ սոցիալական ցանցերով, յանուն ազատութեան եւ մարդկային արժանիքների: Իրաւապաշտպանները կենսական դեր էն խաղում խտրականութեան դէմ պայքարում: Նրանք հետաքննում էն խախտումները, օգնում զոհերին արդարութիւն եւ աջակցութիւն ստանալ: Բայց շատ աւելի յաճախ նրանց աշխատանքը ահագին ռիսկ է պարունակում: Իրաւապաշտպանները հալածւում էն, զրկւում իրենց աշխատանքից եւ անօրինականօրէն բանտարկւում: Շատ երկրներում նրանք կտտանքի էն ենթարկւում, ծեծւում եւ սպանւում էն: Նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նոյնպէս հալածանքի եւ ահաբեկութեան թիրախ էն հանդիսանում: Կին իրաւապաշտպանները լրացուցիչ ռիսկերի էն հանդիպում, ուստի լրացուցիչ աջակցութեան կարիք ունէն: Մարդու իրաւունքների այս օրը առիթ է ողջունելու իրաւապաշտպանների խիզախութիւնն ու ձեռքբերումներն ամէնուր, եւ խոստանալու անել աւելին նրանց աշխատանքը պաշտպանելու համար: Մարդու իրաւունքների ջատագովներին պաշտպանելու հիմնական պատասխանատուութիւնը կրում էն պետութիւնները: Էս կոչ եմ անում բոլոր պետութիւններին ապահովել արտայայտման եւ հաւաքների ազատութիւնը, ինչն իրաւապաշտպանների գործը հնարաւոր է դարձնում: Մարդու իրաւունքների պաշտպանների կեանքին վտանգ սպառնալիս` նուազում է մեր բոլորի անվտանգութիւնը: Երբ մարդու իրաւունքների պաշտպանների ձայները լսելի չէն, արդարութիւնն ինքնին խեղդուած է: Մարդու իրաւունքների այս օրը եկէք ոգեշնչուենք նրանցով, ովքեր ձգտում էն մեր աշխարհն աւելի արդար դարձնել: Եւ թոյլ տուէք յիշել, որ իւրաքանչիւր ոք` անկախ մասնագիտութիւնից, ուսուցումից եւ կրթութիւնից, կարող է լինել մարդու իրաւունքների ջատագով: Ուրեմն, եկէք օգտագործենք այդ ուժը: Եկէք իւրաքանչիւրս լինենք մարդու իրաւունքների պաշտպան:
  -   Մարդու իրաւունքներ