Ադրբեջանը շարունակում է մնալ միջազգային ահաբեկչութեան որջերից մէկը


Ադրբեջանը շարունակում է մնալ միջազգային ահաբեկչութեան որջերից մէկը

  • 22-02-2012 11:31:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՍԻՄ կուսակցութիւնը դատապարտում է ահաբեկչութիւնը ցանկացած երկրում եւ չի տեսնում արդարացում ահաբեկչութեան համար` անկախ դրա իրագործման նպատակներից: Վերջին տարիներին ահաբեկչութիւնը դարձել է մարդկութեան համար ամենավտանգաւոր երեւոյթներից մէկը: Այդ կապակցութեամբ նշենք, որ խիստ դատապարտելի են Իրանի ֆիզիկոսների դէմ կատարուած մի քանի արիւնոտ ահաբեկչական գործողութիւնները: Ինչպէս յայտնի է, այդ գործողութիւնների կապակցութեամբ Թեհրանը մեղադրում է Ադրբեջանին, որը թոյլ է տուել իր տարածքն օգտագործել ահաբեկչական գործողութիւնը նախապատրաստելու համար: Ըստ իրանական լրատուամիջոցների, ադրբեջանական կառավարութիւնը նաեւ ապաստան է տուել ահաբեկչութիւնը կատարած անձին: Այսպիսով, եւս մէկ անգամ ապացուցւում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ միջազգային ահաբեկչութեան որջերից մէկը: Ադրբեջանական ահաբեկչութեան հիմքը դրուեց անցեալ դարի ութսունական թուականների վերջին Ադրբեջանում` պետական մակարդակով, ադրբեջանաբնակ հայութեան ցեղասպանութիւնը կազմակերպելով: Իսկ այնուհետ` տարատեսակ մոջահեդների, թալիբների եւ ալ քաիդաների ահաբեկչական ուժերի գործադրմամբ Ադրբեջանը ցանկացաւ ցեղասպանել Արցախը: Ադրբեջանը մշտապէս իրագործում է ահաբեկչական գործողութիւններ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների դէմ: Ադրբեջանը ահաբեկում է Հհ-ին եւ Լղհ-ին ռազմական ներխուժումով, ինչը, ինչպէս ապացուցում է ոչ վաղ անցեալը, միանշանակօրէն ենթադրում է Արցախի հայ բնակչութեան ցեղասպանութեան նոր փորձ: Յայտնի է նաեւ, որ ժամանակին Ադրբեջանում էին նախապատրաստւում ՌԴ Չեչենական Հանրապետութիւնում եւ Հիւսիսային Կովկասի այլ վայրերում իրականացուող ահաբեկչական գործողութիւնները: Իսկ այժմ էլ Ադրբեջանը դարձել է հարթակ Իրանի դէմ ահաբեկչական գործողութիւնների նախապատրաստման համար: Այսպիսով, Ադրբեջանի` իր հարեւանների դէմ իրագործուող ահաբեկչական գործողութիւնները ապակայունացնում են ամբողջ տարածաշրջանը եւ կրում են պրովոկացիոն բնոյթ: ՍԻՄ կուսակցութիւնը համոզուած է, որ ահաբեկչութիւն տարածող երկիրը ոչ միայն չի կարող ներկայացուած լինել Մակ-ի Անվտանգութեան խորհրդում, այլեւ պէտք է խստօրէն դատապարտուի միջազգային հանրութեան կողմից: Աւելին, այլ երկրները եւ միջազգային կազմակերպութիւնները, առաջին հերթին` Ամն-ը, պէտք է անմիջապէս դադարեցնեն Ադրբեջանին տրուող օգնութիւնը եւ աջակցութիւնը: Հակառակ պարագայում Ադրբեջանին օգնութիւն ցուցաբերելը կարող է դիտուել որպէս միջազգային տեռորիզմի խրախուսման դրսեւորում: ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԻՒՆ
  -   Մամլո հաղորդագրություն