Արամ Մանուկեանը անդրադարձել է ընտրութիւնների ընթացքն առաւելագոյնս վերահսկելու խնդրին
23-02-2012 16:16:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 23-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցութեան վարչութեան նախագահ Արամ Մանուկեանը հանդիպեց Եւրոխորհրդարանի պատգամաւոր, Լիբերալ խմբակցութեան անդամ Քրիստիան Սիլուիոյ Բիւսոյի եւ Եւրոխորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալեանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտօնիոս Նեստորասի հետ:
Զրուցակիցները քննարկեցին այս տարուայ մայիսի 11-ին Երեւանում կայանալիք Եւրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան` ELDR խորհրդի տարեկան նիստին առնչուող հարցեր: Հանդիպման ժամանակ քննարկուեցին նաեւ ՀՀ ներքաղաքական զարգացումները, այդ թւում` Հրազդանում փետրուարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրութիւնները: Այս համատեքստում Արամ Մանուկեանը Եւրոպացի հիւրերին տեղեկացրեց ընտրութիւնների ժամանակ կատարուած համատարած ընտրակեղծիքների մասին:
Խօսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Արամ Մանուկեանը նշեց, որ միջազգային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացած է հայ-թուրքական յարաբերութիւնների եւ ԼՂ խնդրի վրայ: «սակայն այս խնդիրները կարող են լուծուել միայն Հայաստանում ժողովրդավար, օրինակարգ իշխանութիւն ձեւաւորուելու դէպքում: Միայն օրինակարգ իշխանութիւնն է ի վիճակի լուծելու նման հարցերէ,- նշեց ՀՀՇ վարչութեան նախագահը:
Զրուցակիցները յատուկ անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստանում սպասուելիք առաջիկայ ընտրութիւններին: ՀՀՇ վարչութեան նախագահը Եւրոխորդարանի պատուիրակութեան անդամներին յորդորեց շատ դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրութիւնների ընթացքն առաւելագոյնս վերահսկելու համար:
Հանդիպման ժամանակ նաեւ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Եւրոպայի լիբերալ-դեմոկրատների ալեանսի հետ տեղեկութիւններ փոխանակելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
ՀՀՇ լրատուական կենտրոնից յայտնում են, որ հհանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչութեան գործադիր քարտուղար Վահագն Հայոցեանը, ՀՀՇ վարչութեան անդամ Լեւիկ Խաչատրեանը եւ ՀՀՇ ԵՄ անդամ Սամուէլ Թէյմուրազեանը: