Սինոփսիսը հրապարակում է 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի տուեալները


Սինոփսիսը հրապարակում է 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի տուեալները

  • 23-02-2012 16:29:23   | Հայաստան  |  Բարեգործութիւն
2012 ֆինանսական տարուայ 1-րդ քառորդի ցուցանիշներ ( Եկամուտ` 425.5մլն ԱՄՆ դոլար ( GAAP շահոյթ բաժնետոմսի համար` 0.39 ԱՄՆ դոլլար ( Non-GAAP շահոյթ բաժնետոմսի համար` 0.56 ԱՄՆ դոլլար Փետրուարի 22, 2012 ՄԱՈՒՆԹԻՆ ՎԻՒ, Կալիֆորնիա, փետրուարի 22, 2012 (PRNewswire)- Սինոփսիս ընկերութիւնը` էլեկտրօնային տարրերի եւ համակարգերի նախագծման, ստուգման եւ արտադրութեան համար օգտագործուող ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան ոլորտի համաշխարհային առաջատարը, այսօր յայտնել է 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի տուեալները: 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի համար Սինոփսիսը յայտնել է 425.5 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին` 2011 ֆինանսական տարուայ առաջին քառորդի 364.6 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 16.7 %-ով: «2012թ ֆինանսական տարուայ առաջին քառորդի արդիւնքներով ընկերութեան գործունէութիւնը ամուր եւ կայուն հիմքերի վրայ է: Հաշուի առնելով ընթացիկ տարուայ հաստատուն հեռանկարները` մեր արդիւնքները թոյլ են տալիս աւելացնել մեր սպասելիքները 2012 ֆինանսական տարում, անկախ «մագմայ նախագծման աւտոմատացումէ ընկերութեան ձեռքբերման արդիւնքում առկայ հնարաւոր ազդեցութիւնից,- ասում է Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր գործադիր տնօրէն Աարտ դէ Ջիզը:-յաճախորդները ակտիւօրէն խթանում են նոր առաջատար ապրանքների մշակումը, հետեւաբար մեր տեխնոլոգիաների եւ սատարման պահանջարկը մեծ է: Մենք ակնկալում ենք, որ Մագմայ ընկերութեան ձեռքբերումը, որն այսօր արդէն աւարտուած է, հնարաւորութիւն կը տայ մեզ էլ աւելի արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը մեր յաճախորդներինէ: GAAP տուեալներ Հաշուապահական հաշուառման ամերիկեան համակարգի (GAAP) տուեալներով 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 56.69 մլն ԱՄՆ դոլլար կամ բաժնետոմսի համար 0.39 ԱՄՆ դոլար` համեմատած 2011 ֆինանսական տարուայ առաջին քառորդի 48.2 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.31 ԱՄՆ դոլարի հետ: Համաձայն ֆինանսական օրացոյցի ֆինանսական տարուայ առաջին քառորդ ներառել է մէկ յաւելեալ շաբաթ: Ոչ GAAP տուեալներ  ոչ GAAP տուեալներով 2012 ֆինանսական տարուայ առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 82.3 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.56 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2011 ֆինանսական տարուայ առաջին քառորդի 68.3 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.44 ԱՄՆ դոլարի հետ: ֆինանսական օրացոյցով պայմանաւորուած ֆինանսական տարուայ առաջին քառորդ ներառել է մէկ յաւելեալ շաբաթ:
  -   Բարեգործութիւն