Աւարտուեց “ժամանակ մի կորցրու, կարդա'“ ընթերցանութեան հանրապետական 1-ին մրցոյթը
24-02-2012 14:59:12 | |
աւարտուեց “էդիթ Պրինտ” հրատարակչութեան կողմից կազմակերպուած “ժամանակ մի կորցրու, կարդա“ ընթերցանութեան հանրապետական 1-ին մրցոյթի եզրափակիչ փուլը: այն տեղի ունեցաւ երկու օր` ըստ տարիքային խմբերի` փետրուարի 20-ին` 5-7 դասարանցիների համար եւ 21-ին` 2-4 դասարանի աշակերտների:
Եզրափակիչ փուլն իր մէջ ներառում էր ենթափուլեր. եզրափակիչ փուլի մասնակիցներն առաջին ենթափուլում յանձնեցին գրաւոր թեստային աշխատանք Յովհանննես Թումանեանի ստեղծագործութիւնների շուրջ, որը բաղկացած էր 10 հարցերից (իւքանչիւրը 10 միաւոր): Հարցերը կազմուած էին մրցոյթի կազմակերպիչների կողմից նախապէս առաջադրուած գրականութեան սահմաններում:
Առաջին ենթափուլից անմիջապէս յետոյ յանձնախմբի կողմից ստուգուեցին թեստային աշխատանքները եւ հրապարակուեցին արդիւնքները, որոնց համաձայն, բոլոր մասնակիցներին հնարաւորութիւն տրուեց շարունակել պայքարը յետագայ ենթափուլերում: Յանձնախումբը բաղկացած էր 5 անդամներից, որոնցից 3-ը քաղաքապետարանի ներկայացուցիչներն էին, իսկ 2-ը` “էդիթ Պրինտ” հրատարակչութեան ներկայացուցիչները: Յանձնախմբի նախագահն էր Լիլիթ Տէր-գրիգորեանը:
Երկրորդ ենթափուլը անցկացուեց վիկտորինայի ձեւով: Մասնակիցներից իւրաքանչիւրին տրուեց 10 հարց (իւրաքանչիւրը 1 միաւոր): Հարցաշարը կազմուած էր “ուրախ գնացք” (տարիքային առաջին եւ երկրորդ խմբի) եւ “իմ մոլորակ” (տարիքային երկրորդ խմբի) ամսագրերի նախօրօք յանձնարարուած խորագրերի շրջանակներում: Վիկտորինան անցկացուել է ծնողների եւ յանձնաժողովի անդամների ներկայութեամբ: Մասնակիցներից իւրաքանչիւրը վիճակահանութեամբ ընտրեց իր հարցաթերթիկը, որի հարցերին ծանօթացնում էին նաեւ դահլիճում գտնուողները: Իւրաքանչիւր հարցին պատասխանելու համար տրամադրուած էր 30-60 վայրկեան: Համաձայն առաջին եւ երկրորդ ենթափուլերի արդիւնքներին, վերջին ենթափուլ տեղափոխուեց 26 մասնակիցներից 6-ը միայն:
Երրորդ ենթափուլի ընթացքում 6 մասնակիցներից իւրաքանչիւրը պատասխանեց բլից-վիկտորինայի` թումանեանական թեմայով: Հարցերը կաղմուած էին յաւելեալ գրականութիւնից` Հ. Թումանեանի “շունն ու կատուն”, “չարի վերջը” եւ “ Գառնուկ ախպերը”: 2-3 րոպէների ընթացքում առաւել շատ հարցերին ճիշտ պատասխանած 3 մասնակիցներն էլ զբաղեցրին մրցանակային առաջին հորիզոնականները:
“էդիթ Պրինտ” հրատարակչութեան մարքետիգի տնօրէն Վանուշ Յարութիւնեանը խոստովանեց.
“շատ բարձր եմ գնահատում նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ այն ամիջապէս ազդում է երեխաների ընթերցանութեան զարգացման հիմնահարցի վրայ: Երեխաների մէջ հէնց մանուկ հասակից պէտք է սերմանել սէրը դէպի ընթերցանութիւն եւ հէնց այս մրցոյթը դրա վառ ապացոյցն էր”:
“ժամանակ մի կորցրու, կարդա” ընթերցանութեան մրցոյթը այն հազուադէպ հանդիպուող մրցոյթներից է, որտեղ ընդգրկուած էին ՀՀ մարզերի ընթերցասէրները: Ըստ մրցոյթի կազմակերպիչների նրանց նպատակն էր գիքը հասանելի դարձնել մարզերում, քանի որ այդքան շատ երեխաներին Երեւան տեղափոխելը շատ դժուար կը լինէր:
մարզերում առանձին մրցոյթներ կազմակերպուեցին, որտեղ, դասվարների օգնութեամբ ընտրուեցին մարզերի առաւել լաւագոյն ընթերցասէրները:
Վանուշ Յարութիւնեանի խօսքերով, մարզերի երեխաները շատ աւելի են կարդացած, քանի որ համակարգչային տեխնոլոգիաներն աւելի պակաս հասանելի են այնտեղ: “էդիթ Պրինտ” հրատարակչութեան հրատարակութիւնները հասանելի են նաեւ մարզերում, որը հնարաւորութիւն է տալիս մարզերի երեխաներին տեղեկացուած լինել:
երզափակիչ փուլի ամիջապէս յաջորդ օրը` փետրուարի 22-ին, Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահում տեղի ունեցաւ մրցոյթի փակման արարողութիւնը, ինչպէս նաեւ մրցանակաբաշխութիւնը: Մրցոյթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին տրուեցին “էդիթ Պրինտ” հրատարակչութեան գրաշարը ինչպէս նաեւ խրախուսական մրցանակներ: երկու տարիքային փուլի 3 յաղթողները համապատասխանաբար պարգեւատրուեցին համակարգչով, նեթբուքով եւ DVD-ով:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթութեան վարչութեան պետ Գայիանէ Սողոմոնեանի, քաղաքապետարանը ողջունում է նման միջոցառումները եւ շարունակելու է սատարել եւ աջակցել նման միջոցառումների կազմակերպմանը:
Մրցոյթի փակման արարողութիւնը եզրափակուեց երեխաների համար նախատեսուած համերգով եւ անակնկալներով: