Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Միշել Լեգրանին` ծննդեան 80-ամեայ յոբելեանի առթիւ
24-02-2012 11:55:20 | Հայաստան | Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանի ասպետ Միշել Լեգրանին` ծննդեան 80-ամեայ յոբելեանի առթիւ:
ինչպէս «նոյեան Տապանե-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, ուղերձում ասուած է.
«սիրելի՛ մաեստրոյ Լեգրան,
սրտանց շնորհաւորում եմ Ձեզ ծննդեան 80-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Դուք մեծ աւանդ ունէք ժամանակակից երաժշտութեան զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործութիւնները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականութիւնների շնորհիւ ամրապնդուել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի եւ Ֆրանսիայի կապը:
ես մեծ ջերմութեամբ եմ վերհիշում 2009 թուականի սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջեւում մեզ նորանոր հանդիպումներ են սպասւում, յատկապէս` Երեւանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզնով:
կրկին շնորհաւորելով յոբելեանի առթիւ` մաղթում եմ Ձեզ առողջութիւն եւ անսպառ եռանդէ: