ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
24-02-2012 12:44:50 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի կողմից հաստատուած հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկուած են գործարար ոլորտի եւ հասարակական կազմակերպութիւնների` Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի, Գործատուների եւ արդիւնաբերողների միութեան, Արհմիութիւնների կոնֆեդերացիայի, ինչպէս նաեւ շահագրգիռ պետական կառոյցների ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քուէարկութեամբ խորհրդի նախագահ են ընտրել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարեանին, քարտուղար` առեւտրաարդիւնաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Յովհաննիսեանին: Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քուէարկութեան արդիւնքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրէն են ընտրել Մարինէ Յակոբեանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարն էր: Խորհուրդը հաստատել է նաեւ ուսուցման ազգային հիմնադրամի գործունէութեան հիմնական ուղղութիւնները:
Հիմնադրամը ստեղծուել է ՀՀ կառավարութեան որոշմամբ եւ նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակութեան բարձրացմանը` գործատուների աջակցութեամբ կազմակերպելով վերապատրաստման եւ որակաւորման բարձրացման դասընթացնէր: