Էդուարդ Շարմազանով. «խօջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորն ադրբեջանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ»


Էդուարդ Շարմազանով. «խօջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորն ադրբեջանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ»

  • 24-02-2012 15:43:27   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի ղեկավարութիւնը, տարիներ շարունակ խեղաթիւրելով իրականութիւնը, հանդէս է գալիս բացայայտ սուտ յայտարարութիւններով Խօջալուի դէպքերի առնչութեամբ: Նախօրէին նման յայտարարութեամբ հանդէս է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խօջալուի ողբերգական դէպքերի ողջ իրաւաքաղաքական պատասխանատուութիւնը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարութեան վրայ: աժ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը ներկայացնում է այս կապակցութեամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանութիւնը. «քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնւում էր ոչ թէ ռազմի դաշտում, այլ զբաղուած էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգաւաճմամբ, դժուար թէ իմանայ ողջ իրականութիւնը Խօջալուի ցաւալի դէպքերի մասին: իրականութիւնը հետեւեալն է. ամիսներ շարունակ Խօջալուի կրակակէտերից օր ու գիշեր գնդակոծւում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայութեան համար ռազմական բազայի չէզոքացումը կեանքի եւ մահուան խնդիր էր: խօջալուի ազատագրման գործողութեան ժամանակ Լղհ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խօջալուի խաղաղ բնակչութեան համար թողեցին միջանցք` մարտական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացուել էր: ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մէկ ամիս անց «նեզաւիսիմայայ գազետաէ թերթին ասել է. «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիւ, թողնուել էր: Այդ դէպքում նրանց ինչի՞ն էր պէտք կրակել: Մանաւանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բաւականաչափ ուժեր, որպէսզի դուրս գային եւ օգնէին մարդկանցէ: իր հրաժարականից գրեթէ տասը տարի անց Մութալիբովը «նովոյէ վրեմեաէ թերթին տուած հարցազրոյցում նշել է. «ակնյայտ է, որ խօջալուեցիների գնդակահարութիւնն ինչ-որ մէկի կողմից կազմակերպուել էր Ադրբեջանում իշխանափոխութիւն կատարելու համարէ: ի դէպ, ադրբեջանցի իրաւապաշտպան Արիֆ Իւնուսովը 1992-ի յուլիսին «զերկալոե թերթին ասել է, որ «քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցուել քաղաքական նպատակինէ: Իսկ Ադրբեջանի Գերագոյն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին «մուխալիֆաթէ թերթին տեղեկացրել է, որ «ողբերգութիւնն իրականացրել են Ադրբեջանի իշխանութիւններըէ: վերը շարադրուած փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խօջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորն ադրբեջանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ յանուն իշխանական պայքարիէ:
  -   Քաղաքական