Հանրութեան ներկայացուցիչները Մաշտոցի այգում սպասում են Երեւանի քաղաքապետին եւ նրա որոշմանն` ի շահ Երեւան համայնքի


Հանրութեան ներկայացուցիչները Մաշտոցի այգում սպասում են Երեւանի քաղաքապետին եւ նրա որոշմանն` ի շահ Երեւան համայնքի

  • 27-02-2012 11:32:26   | Հայաստան  |  Հասարակութիւն
«մե՜նք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութիւնն ու «մեր քաղաքըէ հանրային քաղաքացիական նախաձեռնութիւնը Երեւանի Գլխաւոր պողոտայի Մաշտոց-կողբացի յարակից այգում սպասում են Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին եւ նրա որոշմանն` ի շահ Երեւան համայնքի, այսինքն` հանրային սեփականութեան եւ շահի: Այս մասին ասւում է նախաձեռնութիւնների` Երեւանի քաղաքապետին ուղղուած փետրուարի 27-ի բաց նամակում: Հանրութեան ներկայացուցիչները յիշեցնում են, որ սեփականութեան իրաւունքի պաշտպանութեան սկզբունքը որդեգրելիս անհրաժեշտ է հաշուի առնել ՀՀ Սահմանադրութեան 31-րդ յօդուածով հաստատուած սահմանափակումը, որ «սեփականութեան իրաւունքի իրականացումը չպէտք է վնաս պատճառի շրջակայ միջավայրին, խախտի այլ անձանց, հանրութեան եւ պետութեան իրաւունքներնու օրինական շահերըէ: Բաց նամակի հեղինակներն անդրադառնում են յիշեալ տարածքում իրականացուող կառուցապատման առնչութեամբ փետրուարի 20-ի իրենց նամակին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրուած պատասխանին, ինչպէս նաեւ` վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից արուած յայտարարութիւններին: Պատասխանում, մասնաւորապէս, նշուած է, որ խնդրոյ առարկայ այգում իրականացուող քաղաքաշինական գործունէութիւնը շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան ենթակայ չէր, քանի որ կառուցապատման ընդհանուր մակերեսը չի հասնում ՀՀ կառավարութեան 30.03.1999թ. թիւ 193 որոշմամբ սահմանուած սահմանային չափին, այն է` 1500 քմ: Յիշեցնում ենք, որ հէնց Երեւանի քաղաքապետարանի կողմից մեզ յանձնուած փաստաթղթերի փաթեթում առկայ ճարտարապետայատակագծային առաջադրանքում կառուցապատման ընդհանուր մակերեսը նշուած է 10981 քմ,այսինքն` գերազանցում է նշուած սահմանային չափը: Իսկ այն հանգամանքը, թէ կառուցուող շինութիւններն ինչ մակերես ունեն կամ հիմնականեն թէ ոչ, չի վերացնում ձեռնարկողի պարտականութիւնը` կառուցապատումն իրականացնել բացառապէս շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան դրական փորձաքննական եզրակացութեան դէպքում: Հակառակ հանրութեան ներկեացուցիչների հիմնաւորման, որ կառուցուող շինութիւնները հիմնական են, որովհետեւ ՀՀ կառավարութեան 24.09.2001թ.թիւ 896 որոշմամբ տրուած սահմանմանը չեն համապատասխանում` թաց շինարարական պրոցեսի միջոցով կառուցուած լինելու հանգամանքով, պատասխանի մէջ տեղ է գտնել նաեւ պնդում, թէ կառոյցները ոչ հիմնական են, քանի որ կատարուել են նոյն կարգով թոյլատրելի` հողին ժամանակաւորապէս ամրացնելու միջոցով: «առաջարկում ենք, վերոնշեալ կարգը չենթարկել կամայական մեկնաբանութեան եւ փոխարէնը այն ներկայացնել ամբողջութեամբ: Մասնաւորապէս, մատնանշուած կէտին նախորդող կէտը սահմանում է, որ ոչ հիմնական շինութիւնը պէտք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժուող տարրերից հաւաքուող կամ տարածական կայունութիւն ունեցող ամբողջական միաւոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը: Մինչդեռ, ակնյայտ է, որ այգու կառուցապատման ընթացքում շինութիւնների ամրակցումն ընթանում է թաց պրոցեսներիմիջոցովէ: Վերոնշեալից բխում է, ըստ բաց նամակի հեղինակների, հանրութեան միւս պնդումը, որ որոշումների ընդունման եւ կառուցապատման ողջ գործընթացում խախտուել են Հայաստանի Հանրապետութեան հողային, քաղաքաշինութեան եւ բնապահպանական օրէնսդրութեան մի շարք դրոյթներ,ներառեալ` որոշումների ընդունման գործընթացում հանրութեան իրազեկման եւմասնակցութեան վերաբերեալ պահանջները: «անհիմն ենք համարում այն պնդումը, թէ մեր թուարկած իրաւական ակտերով սահմանուած պահանջները վերաբերում են հիմնական շինութիւններին միայն: Յիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում իրաւական ակտերը մեկնաբանւում են դրանցում պարունակուող բառերի եւ արտայայտութիւնների տառացի նշանակութեամբ, իսկ քաղաքաշինութեան կամ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան ոլորտի իրաւական ակտերը որեւէ տարբերակում չեն դնում հիմնական կամ ոչ հիմնական շինութիւնների կառուցապատման վերաբերեալ որոշումների ընդունման գործընթացների միջեւէ,- ասում են բաց նամակի հեղինակները եւ հաւելում, որ եթէ Երեւանի քաղաքապետարանի ձեռքի տակ առկայ են այս պնդման հակառակն ապացուցող փաստաթղթեր, առաջարկւում է դրանց մասին տեղեկացնել հանրութեանը: Միւս կողմից, Երեւանի քաղաքապետարանի պաշտօնական հաղորդագրութիւններում անընդհատ շեշտադրւում է կառուցուող տաղաւարների «ժամանակաւորէ բնոյթը: «երեւանի քաղաքապետարանին խնդրում ենք նաեւ մեզ ուղղորդել դէպի այն իրաւական ակտը, որը սահմանում է, թէ ինչ է նշանակում «ժամանակաւորէ եւ ինչ իրաւական կարգաւորման է ենթարկւում նման կառոյցի շինարարութեան վերաբերեալ որոշումների ընդունման գործընթացըէ,- ասւում է բաց նամակում: Քաղաքացիական նախաձեռնութիւնների ներկայացուցիչները խիստ ուշագրաւ են համարում նաեւ այն հանգամանքը, որ քաղաքապետարանը շարունակաբար պնդում է, թէ շինարարութիւնը համապատասխանում է Երեւանի գլխաւոր յատակագծին եւ Երեւանի Կենտրոն համայնքի գօտեւորման նախագծին:Բազմաթիւ մասնագէտներ, այդ թւում` Երեւանի գլխաւոր յատակագծի եւ Կենտրոնի գօտիաւորման նախագծի հեղինակները, գտնում են, որ շինարարութիւնը չի համապատասխանում նշեալ փաստաթղթերին: Ըստ հանրութեան ներկայացուցիչների, անզէն աչքով անգամ տեսանելի է դրանց անհամապատասխանութիւնը, ուստի` «խնդրում ենք ոչ թէ հանդէս գալ յայտարարութիւններով,այլ հիմնաւորել եւ հանրութեանը ցուցադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննութեան,համաձայնեցման ու հաuտատման ընթացակարգերին համապատասխան ընդունուած որեւէ քաղաքաշինական փաստաթուղթ, որը կը հիմնաւորի խնդրոյ առարկայ զբօսայգու ներկայումս ծաւալուած կ'առուցապատումըէ: «մե՜նք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութեան եւ «մեր քաղաքըէ հանրային քաղաքացիական նախաձեռնութեան ներկայացուցիչները արձանագրում են նաեւ, որ մի քանի օր առաջ Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանը յայտարարեց, որ այգում կառուցուող շինութիւնները պատկանում են Երեւանի քաղաքապետարանին, եւ որ վերջինս կարող է դրանք ազատօրէն տնօրինել: Այս յայտարարութիւնը հակասում է մինչ այդ քաղաքապետ Տարօն Մարգարեանի փետրուարի 21-ի յայտարարութեանը, որում, մասնաւորապէս, ասուած էր. «երեւանի Աբովեան փողոցում` առաւելապէս մայթերի ու կանաչ գօտու վրայ սեփականութեան իրաւունքով պատկանող հիմնական շինութիւնները Երեւանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիւ ապամոնտաժուել են: Շինութիւնների սեփականատէրերին որպէս փոխհատուցում առաջարկուել են այլ տարածքներ, որոնց թւում նաեւ Մաշտոցի պողոտայ - Եզնիկ Կ'ողբացի հատուածի զբօսայգուն յարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ տարածքըէ: Հանրութեան ներկայացուցիչների «այս իրարամերժ յայտարարութիւններն անվստահութեան եւ թերահաւատութեան մթնոլորտ են ստեղծումէ: Ուստի` հիմք ընդունելով տեղական կառավարման հաշուետու, մասնակցային եւ թափանցիկ կառավարման սկզբունքները, որն, ի դէպ, որոշ չափով արտայայտուել է քաղաքապետի յայտարարութեան մէջ, եւ «տեղեկատուութեան ազատութեան մասինէ ՀՀ օրէնքը, դրանով սահմանուած ժամկէտներում նախաձեռնութիւնների ներկայացուցիչները վերոնշեալ հարցադրումներին մասնագիտօրէն հիմնաւորուած պատասխաններից բացի, խնդրում են ներկայացնել հետեւեալ փաստաթղթերը եւ տեղեկատուութիւնը. 1. Երեւանի քաղաքապետի, աւագանու կամ այլ պաշտօնատար անձանց որոշում(նէր)ի պատճէնները, որոնց հիման վրայ Աբովեանի հանրային տարածքը մասնաւորեցուել էր կամ վարձակալութեան/օգտագործման տրուել առեւտրային նապատակով. 2. Ովքե՟ր են Աբովեան փողոցից ապամոնտաժուած կառոյցների սեփականատէրերը եւ նրանք ի՟նչ իրաւունք են ունեցել այն հողատարածքների նկատմամբ, որոնց վրայ կառուցուած են եղել իրենց խանութները: Խնդրում ենք տրամադրել համապատասխան հողայատկացումների վերաբերեալ Երեւանի ժամանակին պաշտօնավարող քաղաքապետերի որոշումների պատճէնները. 3. Ներկայացնել վարձակալութեան եւ բոլոր այլ տեսակի պայմանագրերի պատճէնները, որոնց հիման վրայ նշեալ խանութները կառուցուել եւ շահագործուել են Աբովեան փողոցում. 4. Երեւանի քաղաքապետի որոշում(նէր)ի պատճէնները, որոնց հիման վրայ Աբովեան փողոցից ապամոնտաժուել են նշեալ կառոյցները եւ տեղափոխուել խնդրոյ առարկայ տարածք (ի դէպ, այս փաստաթուղթը պահանջել էինք նաեւ մեր առաջին գրութեամբ, որը, սակայն, չէր ներկայացուել). 5. Ովքե՟ր են ներկայումս խնդրոյ առարկայ տարածքում կառուցուող շինութիւնների սեփականատէրերը: Եթէ դրանք կառուցւում են Երեւանի քաղաքապետարանի կողմից, ապա խնդրում ենք պարզաբանել, թէ ինչու տարածքում ուշացումով տեղադրուած շինարարութեան վերաբերեալ իրազեկման վահանակի վրայ, ՀՀ քաղաքաշինութեան նախարարի 14.01.2008թ. թիւ11-ն հրամանի համապատասխան` չի ներկայացուել տեղեկատուութիւն «համայնքային բիւջէի միջոցների հաշուին իրականացուող շինարարական աշխատանքների շինարարութեան նախահաշուային արժէքի մասինէ. 6. Տարածքը «կենտրոն-կանաչապատումէ Փբը-ին կառուցապատման իրաւունքով տրամադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման, կառուցապատման իրաւունքի գրանցման վկայականի, տուեալ ՓԲԸ կանոնադրութեան եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՓԲԸ միջեւ կնքուած պայմանագրի պատճէնները. 7. եթէ խանութները կառուցւում են իբրեւ փոխհատուցում, ապա խնդրում ենք տրամադրել բանակցութիւնների արդիւնքում կնքուած համաձայնագրերի եւ պայմանագրերի պատճէնները, ինչպէս նաեւ ներկայացնել թէ այս խանութների տեղափոխման արդիւնքում ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել Երեւան համայնքը. 8. ներկայացնել նաեւ հաշուարկներ, որոնք ցոյց կը տան, թէ ապամոնտաժումից առաջ ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել մեր համայնքը Աբովեան փողոցի խանութներից:
  -   Հասարակութիւն