Թբիլիսիում բացուեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյեանի անհատական ցուցահանդէսը


Թբիլիսիում բացուեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյեանի անհատական ցուցահանդէսը

  • 27-02-2012 11:53:47   |   |  Մշակոյթ

փետրուարի 24-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի «հայարտունէ մշակոյթի կենտրոնի եւ վրաստանի հայ նկարիչների միութեան նախաձեռնութեամբ «վրաստանում ՀՀ դեսպանութեան եւ «հայարտունէ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցութեամբ Թբիլիսիի «հայարտունէ մշակոյթի կենտրոնում բացուեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյեանի անհատական ցուցահանդէսը: Կենտրոնի գալուստ գիւլբենկեան սրահի պատէրը զարդարած յոթ տասնեակից աւելի իւղաներկ եւ մատիտանկար աշխատանքները ճանաչուած գեղանկարչի մտորումների, յուզական աշխարհի եւ երեւակայական պատկերների արտայայտութիւնն է կտաւի վրայ: Բնանկար ու դիմանկար, անցեալի յուշեր ու ներկայ իրականութիւն, հոգու ցաւ ու յաղթանակի բերկրանք – ահա Մանոյեան գեղանկարչի հաւատամքը, որ պարզորոշ ու իրատեսօրէն արտայայտւում է նրայ հարուստ ներկապնակով: Ցուցահանդէսը բացեց «հայարտունէ մշակոյթի կենտրոնի մշակոյթի բաժնի պատասխանատու լեւոն Չիդիլեանը: Ներկայ էին Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգէն եպիսկոպոս միրզախանեանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիւի շահնազարը,Վրաստանի նախագահի խորհրդական վան Բայբուրթեանը, Վրաստանում ՀՀ դեսպանութեան աշխատակից արտակ ղալաչեանը, «կամուրջէ գրական –մշակութային կազմակերպութեան նախագահ Անահիտ բոստանջեանը, Վրաստանի հայ մտաւորականների միութեան նախագահ ռուբեն Թորոսեանը, նկարիչ Ջովաննի վեփխուաձեն, հաւաքորդ ալեքսան Պիրադովը, նկարչի գործընկերները, արուեստասէր հասարակայնութեան ներկայացուցիչներ: վրաստանի հայ նկարիչների միութեան նախագահ Մերուժան շահումեանը Գիորգի Մանոյեանին արժեւորեց որպէս երաժշտական յանգերով ստեղծագործող հոգեբան նկարչի, ինչը փայլուն կերպով երեւում է նրայ աշխատանքներում: ԽՍՀՄ նկարիչների միութեան անդամ, քանդակագործ Լեւոն Օսիպովը, հանգամանալից խօսելով ցուցադրուած նկարնների մասին, Մանոյեան նկարչին անուանեց գունային գամմայի փայլուն գիտակ, որի կերտած բնանկարները հետաքրքիր են, դիմանկարները` խորը, նատիւրմորտները` իրական եւ հիւթեղ: Բոլոր ելոյթ ունեցողները ընդգծեցին մանոյեան ստեղծագործողի արուեստի անմիջականութիւնը, գծանկարների առանձնայատուկ զարգացումը, գեղանկարչութեան յուրայատկութիւնը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Տէր վազգէն եպիսկոպոս միրզախանեանն իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքում Գիորգի Մանոյեանին անուանեց մարդ մեծատառով` քանզի նա գովելի է իր ստեղծած գեղեցիկ ընտանիքով, դաստիարակած որդիներով, ընկերասիրութեամբ, հոգեւոր կեանքին նուիրուածութեամբ եւ ազգասիրութեամբ: Թբիլիսեան կոլորիտի վերարտադրող գեղանկարիչ Մանոյեանը մատենագրի ջանասիրութեամբ անմահացնում է Թբիլիսիի հայկական հոգեւոր կոթողների պատկերները: Ցուցահանդէսը կշարունակուի մինչեւ մարտի 2-ը:
  -   Մշակոյթ