Քաղաքապետ Տարօն Մարգարեանն այցելել է Եռաբլուր պանթէոն` յարգանքի տուրք մատուցել Զօրավար Անդրանիկի յիշատակին
27-02-2012 12:16:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ինչպէս տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, երեւանի քաղաքապատ Տարօն Մարգարեանն այցելել է Եռաբլուր պանթէոն` յարգանքի տուրք մատուցելու Զօրավար Անդրանիկ Օզանեանի ծննդեան 147-րդ տարեդարձի կապակցութեամբ: Զօրավարի ծննդեան օրուայ առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասաւորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զօրավարի եւ հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նուիրեալ նահատակների հոգիների հանգստութեան համար: Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը Եռաբլուր պանթէոնում ծաղիկներ է դրել նաեւ Սպարապետ Վազգէն Սարգսեանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հիմնադիր Աշոտ Նաւասարդեանի շիրիմներին: