Շտեֆան Յարաբինի. «օրինաւոր մարդը յարգում է այլոց ապրելու իրաւունքը»


Շտեֆան Յարաբինի. «օրինաւոր մարդը յարգում է այլոց ապրելու իրաւունքը»

  • 27-02-2012 12:37:20   |   |  Հարցազրոյցներ
եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորեանը, աշխատելով ֆրանսահայ համայնքի հետ համատեղ, կազմակերպել է Սլովակիայի Արդարադատութեան նախկին նախարար եւ փոխվարչապետ, ներկայումս Գերագոյն Դատարանի նախագահ Շտեֆան Յարաբինի հետ հարցազրոյց` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունուած «ցեղասպանութիւնների մերժումը քրէականացնող օրէնքիէ եւ Սլովակիայում երկու տարի առաջ հաստատուած համանման օրէնքի շուրջ: Նպատակն օգնելն է Ֆրանսիայի Սահմանադրական Դատարանին Սենատի կողմից հաստատուած օրէնքի բացարձակ օրինականութիւնն ընկալելու հարցում: Այս հարցազրոյցն ուղղարկուել է յայտնի ֆրանսիական օրաթերթերին, այդ թւում` «Le Mondeէ, «Le Figaroէ, «Liberationէ, «Nouvelles d'Armenieէ պարբերականներին: Շաբաթ օրուայ համարի առաջնորդող յօդուածով այն հրապարակուել է արդէն «Nouvelles d'Armenieէ յայտնի թերթում, որի էլեկտրօնային տարբերակը ֆրանսերէնով կը գտնէք <> կայքէջին: Ներկայացնում ենք հարցազրոյցի հայերէն տարբերակն ամբողջովին: ԵՀՄՖ. 2009թ-ին Սլովակիայի Ազգայն Խորհուրդը /ԱԽ/ ընդունեց օրէնք, ըստ որի կատարուեց լրացում Սլովակիայի Քրէական օրէնսգրքի համապատասխան յօդուածում, մասնաւորապէս սահմանուեց քրէական պատասխանատուութիւն հոլոքաուստի, ցեղասպանութեան, զինուորական յանցագործութիւնների, ֆաշիզմի ու կոմունիզմի հետեւանքով յանցագործութիւնների շուրջ: Ին՞չ տեղ է գրաւում այս յանցագործութիւնների մէջ Հայոց ցեղասպանութիւնը: Շտեֆան Յարաբին. Ես գիտեմ, որ այդ քայլը մեծ էյֆորիայ է առաջացրել: Այդ պատճառով այն ներկայացնում եմ աւելի մանրակրկիտ: Սլովակիայի Քրէական օրէնսգրքի թիւ 257/2009 օրէնքի լրացումը, որն ուժի մէջ մտաւ 01.09.2009թ-ին, հակահասարակական գործուղութիւններից պատիժ էր նախատեսում միայն հոլոքաուստը մերժողների համար: Միւս ցեղասպանութիւնների մերժման նկատմամբ պատժի կիրառումը, ներառեալ Հայոց ցեղասպանութիւնը, կատարուեց իմ օրէնսդրական նախաձեռնութեան շնորհիւ, որի իրաւունքը ես ունէի որպէս պետութեան փոխվարչապետ եւ արդարադատութեան նախարար: 2008թ-ի նոյեմբեր 19-ին ես կառավարութեան քննարկմանը ներկայացրեցի Սլովակիայի Քրէական օրէնսգրքի իմ կողմից կատարած լրացումը, եւ կառավարութեան յանձանարարութեամբ ես ներկայացրեցի օրէնքի նախագիծը Սլովակիայի Ախ-ի հաստատմանը: Այն ամբողջովին հաստատուեց եւ օրէնքի ուժ ստացաւ 2009թ-ի սեպտեմբերի մէկից: Լրացումների իմաստը կայանում է նրանում, որ մինչ այդ գործող ? 422-ի 2-րդ պարբերութեան ձեւակերպումը փոխւում էր նորով` ? 424 Ա-ով, որը պատիժ է սահմանում ամեն տիպի ցեղասպանութիւննրի, մարդկութեան դէմ ոճիրների, զինուորական յանցագործութիւնների /որոնք սահմանւում են միջազգային դատարանի, հռոմէական ստատուտի եւ միջազգային զինուորական տրիբունալի Խարտիայի 1945թ-ի օգոստոսի 8-ի լոնդոնեան պայմանագրով/ հրապարակաւ արդարացման, մերժման եւ կամ մեղմացման դէպքում: ԵՀՄՖ Ինչը ստիպեց Ախ-ին այսպիսի օրէնքի ընդունմանը: Շտեֆան Յարաբին Սլովակիայի Ախ-ը 2004թ-ի նոյեմբեր 30-ին ընդունեց ? 1341 բանաձեւը Հայոց ցեղասպանութեան հաստատման շուրջ, որտեղ ասուած է. «սլովակիայի Հանրապետութեան Ազգային Խորհուրդն ընդունում է 1915թ-ին Հայոց ցեղասպանութիւնը որպէս փաստ, որի ընթացքում մահացել են Օսմանեան Կայսրութեան մէջ ապրող հարիւր հազարաւոր հայեր եւ համարում է կատարուածը յանցագործութիւն ընդդէմ համայն մարդկութեանէ: Որպէս դատաւոր, որը չէր կարող անտարբեր լինէր հասարակական գործերի նկատմամբ եւ որպէս արդարադատութեան նախարար` Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարութեան կազմում, ես գիտակցում էի, որ ընդունուած վերոյիշեալ բանաձեւը պէտք է կեանքի կոչել եւ կիրառել: Ես համարում եմ, որ համանման բանաձեւերն ունեն իմաստ ու նշանակութիւն ապագայի համար, ինչպէս նաեւ իրաւական ուժ միայն այն դէպքում, երբ նրանք ներդրւում են իրաւական համակարգում կոնկրէտ միջոցառումների շնորհիւ: Հակառակ դէպքում դրանք միայն դատարկ ժեստեր են, որոնք հասարակութեանը տանում են դէպի բարոյական ճգնաժամ: ԵՀՄՖ Արդեօք չկայ հակասութիւն իր սեփական կարծիքն ասելու մարդու իրաւունքի, ազատ խօսքի եւ քրէական օրէնսգրքի վերոյիշեալ յանցագործութիւնները պատժող յօդուածի միջեւ` յատկապէս հասարակութեան գիտակցութեան մէջ ոչ ամրապնդուած յանցագործութիւնների հարցում: Շտեֆան Յարաբին Բացայայտ յայտարարում եմ, որ մարդու կեանքն անհամեմատ աւելի բարձր եմ գնահատում, քան խօսքի ազատութիւնը: Ես պաշտպանում եմ այն կարծիքը, որ հոլոքաուստի եւ ցեղասպանութեան մերժումը այլասերուածութիւն է եւ միաժամանակ արհամարանք միլիոնաւոր անմեղ զոհերի, այդ թւում երեխաների, կանանց յիշատակի նկատմամբ, որոնք ոչնչացուել են բռնակալութեան ճիրաններում: Այս քայլով ես ընդունեցի քաղաքական սպեկտրի որոշ ներկայացուցիչների կողմից ինձ նետուած մարտահրաւէրը, այդ թւում Սլովակիայի Ներքին Գործերի այսօրուայ նախարար Դանիէլ Լիբշիցի կողմից: Վերջինս նոյնիսկ առաջարկում էր քրէական օրէնսգրքից հանել հոլոքաուստը եւ, հանդիսանալով Սլովակիայի նախորդ տարիների արդարադատութեան նախարար, նա դադարեցրել էր այդ ահաւոր ոճրագործութեան զոհերին` որբերին եւ այրիներին ֆինանսական օգնութիւն ցուցաբերելու գործընթացը: Ով չգիտի իր պատմութիւնը եւ չի յարգում իր նախնիներին, մեծ դժուարութեամբ կը կառուցի խաղաղ ապագան: ԵՀՄՖ Ինչպէ՞ս էք Դուք գնահատում Ֆրանսիայի Սենատի որոշման դէմ Թուրքիայի այս մակարդակի ագրեսիւ արձագանքը, եւ ինչու՞ Սլովակիայի Ախ-ի ընդունուած օրէնքի շուրջ Թուրքիայի ռէակցիան համանման չէր: Շտեֆան Յարաբին Ես չէի ցանկանայ, նմանուելով քաղաքական գործիչներին, տալ խուսափողական պատասխան, բայց ես դատաւոր եմ եւ ոչ քաղաքագէտ ու իրաւունք չունեմ հրապարակաւ գնահատական տալու այլ պետութիւնների քայլերին: ԵՀՄՖ Եթէ թուրքական պաշտօնական ներկայացուցիչները Սլովակիայում հրապարակաւ մերժեն Հայոց ցեղասպանութեան փաստը, ի՞նչ պատիժ կը կիրառուի նրանց նկատմամբ: Շտեֆան Յարաբին Իր կատարած քայլերի համար քրէական պատասխանատուութիւն կրող ցանկացած քաղաքացի պարտաւոր է Սլովակիայի տարածքում պահպանել գործող օրէնքները: Բացառութիւն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր օգտւում են դիւանագիտական անձեռնամխելիութիւն ունենալու արտօնութիւնից, որը սլովակեան պետութիւնը պարտաւոր է յարգել համաձայն միջազգային իրաւական նորմերի: Համանման իրավիճակում կարող է յայտնուել պաշտօնեան նաեւ այլ երկրներ, ինչպէս օրինակ` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Սաուդեան Արաբիայ, Հայաստան կամ Թուրքիայ այցելելիս: Օրէնքների պահպանումը հանդիսանում է մշակոյթի եւ տուեալ պետութեան բարոյական մակարդակի մասին խօսող փաստ, որը բացայայտւում է տուեալ երկրի ներկայացուցչի /այս դէպքում Թուրքիայի/ այլ երկրներ այցելելու ժամանակ: եթէ տուեալ երկրի օրէնքը չի յարգւում, ապա բարձրացւում է այն խախտողի պատասխանատուութեան հարցն օրէնքի առաջ: Սլովակիայի տարածքում օրէնքի առաջ բոլորը համահաւասար պատասխանատուութիւն են կրում, ներառեալ օտարերկրացիները: ԵՀՄՖ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը. Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը պէտք է սատարի այս օրէնքը Սենատի կողմից տրուած ձեւակերպմամբ, թէ յարկ է այն փոխել: Շտեֆան Յարաբին Ֆրանսիայի Սենատն այս հարցի շուրջ վարուեց ճիշտ այնպէս, ինչպիսին Սլովակիայի Ախ-ի ռէակցիան էր: Ներողութիւն եմ խնդրում, բայց որպէս դատաւոր ես երբեք չեմ մեկնաբանում իմ գործընկերների կողմից կատարածը, առաւել եւս սոււերեն երկրի սահմանադրական դատարանին վերաբերուող խնդիրները: Ինչպիսին էլ լինի որոշումն, իրաւական երկրի անկախ դատարանի կողմից ընդունուած ցանկացած արդիւնք հարկաւոր է յարգել: ԵՀՄՖ Ին՞չ պատասխանատուութիւն պէտք է կրի այսօրուայ Թուրքիան այն յանցագործութիւնների համար, որը կատարել է թուրքական կառավարութիւնը Օսմանեան Կայսրութեան վերջին տարիների ընթացքում: Շտեֆան Յարաբին Կարծում եմ, որ տուեալ ժողովրդի զարգացման աստիճանը եւ ձեռքբերումներն արտայայտւում են նաեւ իրենց կողմից կատարած սխալներն ընդունելու ունակութեամբ ու դիմացինից ներողութիւն խնդրելու ընդունակութեամբ: Միաժամանակ նշում եմ, որ ես խմբակային յանցագործութիւնների որակաւորման սկզբունքի կոմնակիցներից չեմ, ինչպէս նաեւ յաջորդ սերունդների մեղաւորութեան պսեւդոտեսութեանը դէմ եմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակեան պետութեան տարածքից տեղահանուել են հրէաները, գնչուները եւ ֆաշիզմի ներկայացուցիչների հայեացքները չհանդուրժողները: Պետութիւնը պարտաւոր է վճարել, կոմպեսացնել այդ յանցագործութիւններից մազապուրծ եղածներին: Ահա այստեղ է, որ պէտք է գործի ազատ խօսքը, պէտք է գրել եւ խօսել այդ մասին` մատնացոյց անելով կոնկրէտ անձերի այլասերուած արարքները, որպէսզի յաջորդ սերունդները գիտակցեն, թէ ինչին կարող է յանգեցնել մարդկանց իրաւունքների սահմանափակումը: Օրէնքները պահպանող օրինաւոր մարդը յարգում է այլոց ապրելու իրաւունքը, յարգում է մահացածների յիշատակը եւ յատկապէս նրանց, որոնք յանցագործութիւնների զոհ են հանդիսացել եւ առաւել եւս ցեղասպանութեան: Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութիւն
  -   Հարցազրոյցներ