Լոյս է տեսել Հայկական աստղագիտական ընկերութեան հերթական էլեկտրօնային տեղեկագիրը


Լոյս է տեսել Հայկական աստղագիտական ընկերութեան հերթական էլեկտրօնային տեղեկագիրը

  • 27-02-2012 15:44:53   | Հայաստան  |  Նոր գրքեր

լոյս տեսաւ Հայկական աստղագիտական ընկերութեան (ՀԱԸ) հերթական (թիւ 53) էլեկտրօնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորութիւնները եւ տարեկան 8 անգամ տարածւում է աշխարհի բոլոր հայ աստղագէտներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպութիւնների: Վերջին համարի բովանդակութիւնը. 1. Բիւրականի աստղադիտարանը 2011 թուին. տարեկան հաշուետուութիւն 2. Բիւրականի աստղադիտարանի տնօրէնի ընտրութիւնները 3. ՀԱԸ համացանցային կ'այք-էջի 10 տարին 4. ՀԱԸ էլեկտրօնային տեղեկագրերի 10 տարին 5. Եւրոպական աստղագիտական ընկերութեան խորհրդակցութիւնը Շուեյցարիայում (Արեգ Միքայէլեանի մասնակցութիւնը) 6. Ռելեատիւիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տնօրէնների խորհրդի նիստը Իտալիայում (Հայկ Յարութիւնեանի մասնակցութիւնը) 7. Ֆրանսիայի CNRS եւ ՀՀ Գիտութեան պետական կոմիտէի 2012-2013թթ. դրամաշնորհները (Արտաշէս Պետրոսեանի դրամաշնորհը) 8. Վիկտոր Համբարձումեանի միջազգային մրցանակի յայտարարութիւնը 9. Ժամանակի փոփոխութիւնը Հայաստանում (Արեգ Միքայէլեանի մասնակցութիւնը ՀՀ Կառավարութեան խորհրդակցութեանը) 10. Հայկական վիրտուալ աստղադիտարանի նոր սերուերը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ աւտոմատացման խնդիրների ինստիտուտում 11. 2012թ. աստղագիտական իրադարձութիւնների օրացոյցը ՀԱԸ համացանցային կայք-էջում 12. Միշել Մայորը եւ Դիդյէ Քելոզը արժանացել են BBVA հիմնարար գիտութիւնների ոլորտի մրցանակին 13. Հայազգի աստղագէտ Գարիկ Իսրայէլեանի նոր յայտնագործութիւնը. մոլորակային համակարգերի կազմաւորման քիմիական «բանալիներըէ յուշում են, որ Երկրի «եղբայրները եւ քոյրերըէ կարող են տարբեր լինել 14. Վլադիմիր Հայրապետեանի աստղագիտական առցանց դասագիրքը 15. Տարեդարձներ (Արա (Ռալֆ) Կրիկորեան – 70, Արտաշէս Պետրոսեան - 60, Անահիտ Եղիազարեան - 60) 16. ՀԱԸ անդամավճարները Հայկական աստղագիտական ընկերութիւնից տեղեկացում են, որ ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետեւեալ կայք-էջում. http://www.aras.am/ArasNews/arasnews.html
  -   Նոր գրքեր