Կարկուտի դէմ պայքարը` առաջնային խնդիր


Կարկուտի դէմ պայքարը` առաջնային խնդիր

  • 27-02-2012 16:34:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

խորհրդակցութեան ընթացքում քննարկուեցին ԱԻՆ հակակարկտային ծառայութեան կատարած աշխատանքները եւ դրա զարգացման տեսլականը: ինչպէս Արտակարգ Իրավիճակների Նախարարութիւնից յայտնեցին Նոյեան Տապանին, ամէն տարի կարկուտը մեծ վնաս է հասցնում մեր երկրի գիւղատնտեսութեանը: Այսօր Հայաստանի տարածքում տեղադրուած է 119 հակակարկտային կայան, որոնց պաշտպանութեան տակ է գտնւում գիւղատնտեսական տարածքների միայն մի փոքր մասը: Ներկայացուեցին կարկտային ամպերի ձեւաւորման գործընթացը եւ հակակարկտային պայքարի կիրառուող մեթոդները: նախարար Երիցեանը յանձնարարեց հրաւիրելով գիտնականների եւ ոլորտի շահագրգիռ կազմակերպութիւնների ներկայացուցիչների` քննարկել, թէ կարկտի դէմ պայքարի որ մեթոդն է առաւել արդիւնաւէտ Հայաստանի համար եւ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել` կարկտի հասցրած վնասներն առաւելագոյնս նուազեցնելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն