28-02-2012 12:55:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «պատմութեանը դէմ յանդիման. Սումգայիթ, Խօջալու…է խորագրով երեկոյ:
Ինչպէս Նոյեան Տապանին յայտնեցին Ագն-ից, նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի ս. էջմիածին (Էջմիածնեցոց սուրբ գեւորգ)եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքուի եւ Մարաղայի անմեղ զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստեան արարողութիւն:
Այնուհետեւ Վրաստանի մշակութային եւ հասարակական տարբեր հաստատութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ «հայարտունէ մշակութային կենտրոնում կայացել է յուշ-երեկոյ, որի բացման խօսքով հանդէս է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը: Դեսպանն իր խօսքում, մասնաւորապէս, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար եւ օրինական պահանջի, արցախեան շարժման սկզբից մինչեւ օրս շարունակուող ադրբեջանական կողմի անհանդուրժողականութեան եւ ոչ կառուցողականութեան, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանութիւնների հովանաւորութեամբ եւ թողտուութեամբ իրականացուած վայրագութիւնների, պատմական փաստերի խեղաթիւրման եւ զեղծարարութիւնների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարութեան ապակառուցողական մօտեցումների եւ հայատեացութեան քարոզչութեանն ուղղուած քաղաքականութեան մասին:
Խօսքով հանդէս է եկել ՀԱԷ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը: Համառօտ պատմական ակնարկից յետոյ թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջեան յարաբերութիւններում հանդուրժողականութեան անհրաժեշտութեան կոչով եւ յոյս յայտնել, որ ողջամտութիւնը կը յաղթանակի ու իրականութիւն կը դառնայ խաղաղ Կովկասում յարատեւ համակեցութեան մեծագոյն նպատակը:
Երեկոյի ընթացքում ցուցադրուել են հատուածներ սումգայիթեան իրադարձութիւնների մասին պատմող փաստավաւերագրական ֆիլմից: Այս դէպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդէս է եկել համայնքային գործիչ Ենոք Թադեւոսեանը:
Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարուել Խօջալուի դէպքերին, Բաքուի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղութեամբ տարուող քարոզչութեանը: Համապատասխան մեկնաբանութիւններով հանդէս է եկել պատմաբան Կարէն Օգանեսեանը: Ցուցադրուել են նաեւ հատուածներ Խօջալուի դէպքերի իրական պատկերը ներկայացնող վաւերագրական ֆիլմից:Միջոցառումն աւարտուել է վրաց հասարակութեան կողմից ճանաչուած գրող- հրապարակախօս Գիւի Շահնազարի ելոյթով:
Միջոցառման աւարտից յետոյ ՀՀ դեսպանը հարցազրոյցնէր է տուել վրացական Զլմ-ների ներկայացուցիչներին: