ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հարցազրոյցը աւստրիական «Der StandardէօրաթերթինՀՀԱԳնախարարԷդուարդՆալբանդեանիհարցազրոյցը աւստրիական «Der Standardէօրաթերթին


ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հարցազրոյցը աւստրիական «Der StandardէօրաթերթինՀՀԱԳնախարարԷդուարդՆալբանդեանիհարցազրոյցը աւստրիական «Der Standardէօրաթերթին

  • 28-02-2012 14:21:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Ստանդարտ: Ֆրանսիայի խորհրդարանըվերջերս ընդունել է օրէնք, որը նախատեսում է քրէական պատասխանատուութեան ենթարկել ցեղասպանութիւնների, այդ թւում նաեւ Օսմանեան կայսրութիւնում հայերի ջարդի ժխտումը: Արդեօք Հայաստանն այսօր էնքը համարում է մի մոդել, որին պէտք է հետեւեն նաեւ այլ երկրներ, ինչպէս, օրինակ, Աւստրիան: Նալբանդեան: Մոդել է, թէ ոչ, յամենայն դէպս ես վստահեմ` նմանորոշումներընդունելու են նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականութիւնն է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը: Այդ ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ գործած յանցագործութիւն է, որը բազմաթիւ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից ճանաչուել է որպէս այդպիսին: Ցեղասպանութեան ժխտումը համապատասխան արձագանքիէ արժանանում: Ֆրանսիայում ընդունուած օրէնքն արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը: Ես դա գիտեմ դեռ իմ Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակներից: Ստանդարտ: Վկայակոչելով Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը, քննադատները օրէնքի ընդունումը կապում են նաեւ Ֆրանսիայում նախագահական ընտրութիւնների հետ: Նալբանդեան: Ոչ, այդպէս չէ: Օրէնքը լիակատար աջակցութիւն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարութեան, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերիկողմից` լինի դա աջ կամ ձախ, քուէարկուելեւ ընդունուել է ԱզգայինԺողովում եւ սենատում: Այդպիսով օրէնքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը: Նոյնը տեղիէ ունեցել նաեւ2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրէնքի ընդունման ժամանակ: Ստանդարտ: Սենատորների եւ պատգամաւորների մի խումբ օրէնքի ընդունումից յետոյ դիմել է սահմանադրական խորհուրդ, որը եւ պէտք է որոշում կայացնի օրէնքի եւ սահմանադրութեան համատեղելիութեան վերաբերեալ: Պատճառը Թուրքիայի կողմից հնչեցուած յարաբերութիւնները վատացնելու վերաբերեալ սպառնալիքներն էին: Միթէ, նոյնիսկ Հայաստանի համար այդ օրէնքի ընդունումը հակաարդիւնաւէտ չէ, այն ժամանակ, երբ նա ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ ստեղծել նորմալ յարաբերութիւններ: Նալբանդեան: Առաջինը` այդ օրէնքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար: Եթէ ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական յարաբերութիւններիկարգաւորմանը, ապա դա հէնց թուրքական կողմի մօտեցումն է (2010թ. ապրիլին Հայաստանի Նախագահը առկախեց երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ սահմանների բացման վերաբերեալ 2009թ. հոկտեմբերին Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւնների վաւերացման գործընթացը, հիմնաւորելով, որ Թուրքիան անդհատ հրաժարւում է արձանագրութիւնների վաւերացումից եւ իրականացումից, եւ դնում է նախապայմաններ- հեղինակ): Թուրքական կողմը Ցիւրիխում արձանագրութիւնների ստորագրումից յետոյ հետ քայլ արեց` հրաժարուելով կեանքի կոչել պայմանաւորուածութիւնները: Միջազգային հանրութիւնը գտնում է, որ գնդակը գտնւում է Թուրքիայի կիսադաշտում: Ստանդարտ: Սակայն Ֆրանսիայում սահմանադրական խորհրդին դիմելը ցոյց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հաւանութեանը ցեղասպանութեան մասին օրէնքը վիճարկելիէ: Նալբանդեան: Չեմ կարծում, որ ճիշտ է խառնուել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդիւ նաւ էտ լոբբիստական աշխատանքներ իրականացնելուհամար, շնորհակալութիւն յայտնում Ադրբեջանին` այդ ուղղութեամբ գործադրած ջանքերիհամար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու յայտը` որպէս շնորհակալութիւն մեծ պատիւներով Բաքւում ընդունելութեան են արժանացել: Չեմ կարծում որեւէ եւրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունուել: Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունուած օրէնքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնութեան կարծիքն է, որն արժանի է յարգանքի: Ստանդարտ: Հայ-թուրքական յարաբերութիւնները եղել են համեմատաբար լաւ, եթէ յետադարձ հայեացք նետենք 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած երկու նախագահների` Սարգսեանի եւ Գիւլի հանդիպումները Երեւանում եւ Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրականխաղին: Ինչու չի իրականացւում պատմաբանների համատեղ յանձնաժողովի ստեղծումը, ինչում Թուրքիան, ինչպէս ինքն է ասում, շատ հետաքրքրուած է: Նալբանդեան: Այդպէս չէ: Հայաստանի նախագահի նախաձեռնութիւնից առաջ հայ-թուրքական յարաբերութիւնները փակուղում էին: Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամէն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պայմանաւորուածութիւնը հետեւեալն է` սահմանների բացումից, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ ստեղծել միջ կառավարական յանձնաժողով, որի շրջանակներում կըգործեն մի շարք ենթայանձնաժողովներ: Դրանցից մէկը ոչ թէ պատմաբանների ենթայանձնաժողովէ` քննարկելու Հայոց Ցեղասպանութեան լինելու կամ չլինելու փաստը, ինչպէս ներկայացնում է թուրքականկողմը: Դրա միակ նպատակը երկխօսութեանմիջոցով` ներառեալ պատմական հարթութիւնը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահութիւնը: Բազմաթիւ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից ճանաչուած Ցեղասպանութեան փաստը քննարկման ենթակայ չէ: Կարողէք պատկերացնել, հրէաներին հրաւիրել բանավէճի` քննարկելու հոլոքոստի եղելութեան փաստը: Ստանդարտ:Լեռնային Ղարաբաղի վիճահարոյց խնդիրը պատկանում է այսպէս կոչուած սառեցուած հակամարտութիւնների թուին: Ոչ մի շարժում չկայ: Հարցի լուծման հիմնական խոչնդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրաւել է ադրբեջանական տարածքի զգալիմասը: Նալբանդեան: Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերը` ժողովրդի ֆիզիկական ապահովութիւնը երաշխաւորելու նպատակով, ստիպուած էին անվտանգութեան բուֆերային գօտի ձեւաւորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից / ԱՄՆ, Ֆրանսիայ, Ռուսաստան- հեղինակ/ ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մէկն է: Սակայն եթէ Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրայ եւշրջանցումէ առաջարկների մնացած բոլորա սպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում` երեք համանախագահների անունից, յայտարարելէ, որ ներկայացուած առաջարկութիւնների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակուել են որպէս մէկ ամբողջականութիւն եւ դրանք տարանջատելը, կամ մէկին միւսի հանդէպ առաւելութիւն տալն անընդունելիէ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը