Գիտելիքի խրախուսում. լաւագոյնները կը ստանան ֆինանսական աջակցութիւն


Գիտելիքի խրախուսում. լաւագոյնները կը ստանան ֆինանսական աջակցութիւն

  • 28-02-2012 15:05:20   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում այսօր նախարար Արմէն Աշոտեանը եւ "Տաշիր" բարեգործական հիմնադրամի տնօրէն Աշոտ Վարոսեանը ստորագրել են համագործակցութեան մասին յուշագիր, որի շրջանակում նախատեսւում է ֆինանսական աջակցութիւն տրամադրել լաւագոյն ուսանողներին եւ ուսուցիչներին: Հիմնադրամի կողմից ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող եւ ուսման ընթացքում բարձր առաջադիմութիւն ցուցաբերած, ինչպէս նաեւ դպրոցներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, Ջավախքի եւ Հայաստանի քաղաքացիներին կը յատկացուի իանուագ դրամական աջակցութիւն: "Համագործակցութեան շնորհիւ կրթաթոշակներ կը ստանան շուրջ 200 ուսանողներ, որոնց ընտրութիւնը կը կատարուի թափանցիկ եւ օբյեկտիւ ",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ յաւելել, որ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը ողջունում է մասնաւոր, հասարակական եւ բարեգործական հաստատութիւնների հետ ցանկացած համագործակցութիւն: Կարեւորելով հանգամանքը, որ ծրագրում ներառուել են նաեւ Արցախի եւ Ջավախքի քաղաքացիները` նախարարը շեշտել է. "Հայաստանի կրթական գործընթացներում Ջավախքն ու Արցախը միայն կազմակերպաիրաւական առումով են տարբերակվ ում, իւրաքանչիւր տարի 70-ական տեղեր են պետպատուերով յատկացւում ինչպէս Արցախի, այնպէս էլ սփիւռքի համար, որի հիմնական մասը տրւում է ջավախքցիներին": "Տաշիր" հիմնադրամի տնօրէնը նշել է, որ հիմնական նպատակը բարձր առաջադիմութիւն ունեցողներին աջակցելն է, ինչպէս նաեւ կրթական ծրագրերի իրականացմանը նպաստելը: Ըստ տնօրէնի` ծրագրի ընդհանուր արժէքը կը կազմի շուրջ 120 000 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ