«Պատմութեանը դէմ յանդիման. Սումգայիթ, Խօջալու…է խորագրով երեկոյ Վրաստանում


«Պատմութեանը դէմ յանդիման. Սումգայիթ, Խօջալու…է խորագրով երեկոյ Վրաստանում

  • 28-02-2012 17:19:21   |   |  Մշակոյթ
Փետրուարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «պատմութեանը դէմ յանդիման. Սումգայիթ, Խօջալու…է խորագրով երեկոյ: Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքուի եւ Մարաղայի անմեղ զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստեան արարողութիւն: այնուհետեւ Վրաստանի մշակութային եւ հասարակական տարբեր հաստատութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ «հայարտունէ մշակութային կենտրոնում կայացել է յուշ-երեկոյ, որի բացման խօսքով հանդէս է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը: Դեսպանն իր խօսքում, մասնաւորապէս, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար եւ օրինական պահանջի, արցախեան շարժման սկզբից մինչեւ օրս շարունակուող ադրբեջանական կողմի անհանդուրժողականութեան եւ ոչ կառուցողականութեան, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանութիւնների հովանաւորութեամբ եւ թողտուութեամբ իրականացուած վայրագութիւնների, պատմական փաստերի խեղաթիւրման եւ զեղծարարութիւնների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարութեան ապակառուցողական մօտեցումների եւ հայատեացութեան քարոզչութեանն ուղղուած քաղաքականութեան մասին: Խօսքով հանդէս է եկել ՀԱԷ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը: Համառօտ պատմական ակնարկից յետոյ թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջեան յարաբերութիւններում հանդուրժողականութեան անհրաժեշտութեան կոչով եւ յոյս յայտնել, որ ողջամտութիւնը կը յաղթանակի ու իրականութիւն կը դառնայ խաղաղ Կովկասում յարատեւ համակեցութեան մեծագոյն նպատակը: երեկոյի ընթացքում ցուցադրուել են հատուածներ սումգայիթեան իրադարձութիւնների մասին պատմող փաստավաւերագրական ֆիլմից: Այս դէպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդէս է եկել համայնքային գործիչ Ենոք Թադեւոսեանը: Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարուել Խօջալուի դէպքերին, Բաքուի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղութեամբ տարուող քարոզչութեանը: Համապատասխան մեկնաբանութիւններով հանդէս է եկել պատմաբան Կարէն Օգանեսեանը: Ցուցադրուել են նաեւ հատուածներ Խօջալուի դէպքերի իրական պատկերը ներկայացնող վաւերագրական ֆիլմից: Միջոցառումն աւարտուել է վրաց հասարակութեան կողմից ճանաչուած գրող- հրապարակախօս Գիւի Շահնազարի ելոյթով: Միջոցառման աւարտից յետոյ ՀՀ դեսպանը հարցազրոյցնէր է տուել վրացական Զլմ-ների ներկայացուցիչներին:
  -   Մշակոյթ