Երեւանում մեկնարկել են «փոխգործակցութիւն-2012է համատեղ զօրավարժութիւնների շտաբային բանակցութիւնները


Երեւանում մեկնարկել են «փոխգործակցութիւն-2012է համատեղ զօրավարժութիւնների շտաբային բանակցութիւնները

  • 28-02-2012 17:31:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«ՀԱՊԿ» կառավարման մարմինների եւ Հաւաքական անվտանգութեան համակարգի ուժերի ու միջոցների կազմաւորման օպերատիւ եւ մարտական պատրաստութեան համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրիէ համաձայն` 2012թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետութեան տարածքում կ'անցկացուեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հաւաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «փոխգործակցութիւն-2012է համատեղ զօրավարժութիւնները: Զօրավարժութիւնների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զօրավարժութիւններում ներգրաւուող զօրախմբերի, ղեկավարման կազմակերպման եւ զօրավարժութիւնների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրուարի 28-ին Երեւանում մեկնարկել են զօրավարժութիւնների առաջին շտաբային բանակցութիւնները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետութիւնների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպէս նաեւ ՀԱՊԿ քարտուղարութեան եւ Միացեալ Շտաբի ներկայացուցիչները: Բացելով խորհրդակցութիւնը եւ ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկոյ Ապրիամովը պատուիրակութիւնների անդամներին է ներկայացրել քննարկուելիք հարցերի շրջանակը: Շտաբային բանակցութիւնների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը: Իր ելոյթում պարոն Դ.Տօնոյեանն ընդգծել է, որ երկօրեայ աշխատանքների ընթացքում կը համաձայնեցուեն զօրավարժութիւնների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակուել են միջազգային չափանիշների համաձայն եւ ենթադրում են բացառապէս պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ եւ ռազմաքաղաքական կազմակերպութիւնների ու պետութիւնների անուանումներ: Դաւիթ Տօնոյեանը տեղեկացրել է նաեւ, որ տարածաշրջանում վստահութեան ամրապնդման միջոցառումների, ինչպէս նաեւ ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով որոշուել է զօրավարժութիւնների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպութիւնների դիտորդների: Զօրավարժութիւնների ընթացքում միջազգային մարդասիրական իրաւունքի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով շտաբային բանակցութիւններին եւ պլանաւորուող զօրավարժութիւններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի պատուիրակութիւնը: ՀԱՊԿ Միացեալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն իր հերթին վստահութիւն է յայտնել, որ շտաբային բանակցութիւնների այս փուլում կը համաձայնեցուեն հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր հարցերն ու կը ձեւաւորուեն միասնական տեսակէտներ:
  -   Մամլո հաղորդագրություն