ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են


ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են

  • 29-02-2012 11:07:42   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ ԱԻ նախարարութիւնը տեղեկացնում է, որ փետրուարի 29-ի ժամը 10.00-ի դրութեամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատուածներում տեղ-տեղ առկայ է մերկասառոյց: Փակ է Սէլիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատուածում: Դժուարանցանելի է Ծաղկահովիտ-ալագեազ աւտոճանապարհը: Կատարւում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկութեան անվտանգութիւնը իրականացւում են "ՃՇՇ"-ների եւ ճանապարհային ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: *** փետրուարի 29-ի ժամը 08.00-ի դրութեամբ վրաստանի հանրապետութեան նգն արտակարգիրավիճակների դէպարտամենտից ստացուած տեղեկատուութեան համաձայն` մցխեթա-ստեփանծմինդա-լարսի աւտոճանապարհի երթեւեկութիւնը արգելուած է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից աւելի նստատեղ ունեցող աւտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկութիւնը թոյլ է տրւում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպէս նաեւ 2 տանող կամրջակներով աւտոմեքենաների համար:
  -   Հասարակութիւն