«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոնի երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասեանը


«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոնի երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասեանը

  • 29-02-2012 15:38:36   |   |  Մշակոյթ
«ֆաջրե-ի 27-րդ երաժշտական փառատօնի երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասէանը «Ֆաջր»-ի-ի 27-րդ երաժշտական փառատօնում իրանահայ վաստակաւոր երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասէանը. ղեկավարելով իրանական «Սամին» կորալ խումբը` մասնակցել էր փառատօնին, որն իր իւրայատուկ տեղն էր զբաղեցնում մասնակից երգչախմբերի շարքում: Յիշէալ երգչախմբին դաշնամուրով ընկերակցում է իրանահայ դաշնակահար Ռուբէն Արզումանէանը: Յիշէալ խումբը փետրւարի 14-ին ելոյթով հանդէս եկաւ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, որը ներկաների գնահատանքին արժանացաւ: * * * Եատկանշական է, որ Տիգրան Սուքիասէանի ղեկավարած «Սամին» երգչախումբը, դաշնակահար` Ռուբէն Արզումանէան, մասնակցելով Թեհրանի քաղաքապետարանի կողմից կ'էանքի կոչւած «Շամսէ» երաժշտական փառատօնին, առաջնութիւն է շահել: Նշելի է, որ Թեհրանի քաղաքապետարանը Թեհրանի 22 քաղաքապետարանների շրջագծում իւրաքանչիւր տարի կազմակերպում է երաժշտական փառատօն: Այս տարի փետրւարի 24-ին «միլադէ աշտարակի դահլիճում կայացած մրցութէանը առաջնութիւն շահած «Սամին» խմբի մրցանակը եւ գնահատագիրը եանձնւեց Տիգրան Սուքիասէանին: Յիշէալ մրցոյթի իրաւարար կազմի անդամ էր մայեստրօ Լորիս Ճգնաւորէանը:
  -   Մշակոյթ