Ալեքսանդր Արզումանյան.«Ջուրը չտեսած` պետք չէր բոբիկանալ»


Ալեքսանդր Արզումանյան.«Ջուրը չտեսած` պետք չէր բոբիկանալ»

  • 01-03-2012 13:58:58   | Հայաստան  |  Քաղաքական
«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները բավական լայն սպեկտրով են համագործակցում եւ համագործակցելու են թե՛ընտրություններից առաջ, թե՛դրանցից հետո: Նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ցուցակներ դեռեւս չկան: Վաղը՝«Ժառանգության», իսկ մարտի 11-ին «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարն է, որից հետո էլ պարզ կլինի` միավորվելո՞ւ ենք ընտրություններին ընդառաջ, թե՞ոչ»,- նշեց «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը: Իր հերթին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը խոսելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժման մասին՝ նկատեց, որ ողբերգություն չի եղել: «Այս հարցը մեկ օրում չի լուծվելու։ Մենք աշխարհի համար դարձել ենք գործոն` նաեւ այս հարցով: Միաժամանակ, նույն Սահմանադրական խորհուրդը չի հերքել, որ իսկապես ցեղասպանություն եղել է»,- նշեց նա: Ա.Արզումանյանի կարծիքով գործընթացը հերթական հանգրվան էր Ցեղասպանության ճանաչման ճանապարհին: «Ջուրը չտեսած` պետք չէր բոբիկանալ, գործընթացն առկախված`օրինագծի մասին խոսել՝ որպես մեր դիվանագիտության հաղթանակի: Այստեղից էլ ծիծաղելի իրավիճակներ են ստեղծվում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ձեռքն են համբուրում, նորածին երեխային Սարկոզի են անվանակոչում եւ այլն»,- ասաց Ա.Արզումանյանը:
  -   Քաղաքական