Միջոցառումների շարք` Փարիզում


Միջոցառումների շարք` Փարիզում

  • 01-03-2012 18:05:21   |   |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած «ճշմարտութիւն եւ կեղծիքներէ խորագիրը կրող հանդիպման մասնակիցների կողմից ամփոփուեց միջոցառումների շարքը` նուիրուած սումգայիթեան ջարդերի 24-ամեայ տարելիցին: Ֆրանսիացի պատգամաւորներ Ռիշար Մալիէի, Ֆրանսուայ Ռոշբլուանի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցիյեանի հրաւիրած հաւաքը համախմբել էր հասարակական-քաղաքական տարբեր գործիչների: Նրանց թւում էին ֆրանսիացի խորհրդարանականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ ԼՂՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը: Եւս մէկ անգամ յիշելով Սումգայիթում եւ միւս քաղաքներում հայերի նկատմամբ իրականացուած ջարդերը` ներկաները դատապարտեցին Ադրբեջանի մինչ օրս շարունակուող մերժողական քաղաքականութիւնը եւ դեռ աւելին` Խօջալուի ողբերգութիւնը իր սեփական քարոզչութեանը ծառայեցնելու անխնայ ջանքերը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից հայհտնում էն, որ հանդիպման ընթացքում ներկայացուեց նաեւ Ֆրանսիական «նոււել դարմենի՛ մագազինէ («հայաստանի լուրեր ամսագիրէ) պարբերականի հեղինակած «հայերի ջարդերը Ադրբեջանում, 1988-1992է գրքոյկը, որը բաժանուելու է ֆրանսիացի խորհրդարանականներին, լրագրողներին, իրաւապաշտպան կազմակեր-պութիւններին: Հանդիպման վերջում ԼՂՀ մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանը Արցախի բարեկամ պատգամաւոր Ռիշար Մալիէին յանձնեց ԼՂՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած յուշամեդալ:
  -   Մամլո հաղորդագրություն