ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը հանդիպել է դեսպանների հետ
26-11-2010 11:30:14 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՒԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը հանդիպել է միջազգային կազմակերպութիւնների եւ Երեւանում գործող դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հետ:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է «Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնների վերաբերեալ աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հաւաքների մասին» օրէնքի նախագիծը: Անդրադարձ է եղել նաեւ մարդու իրաւունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի: