Նիկոլայ Սարկոզիի վրայ ձու են նետել


Նիկոլայ Սարկոզիի վրայ ձու են նետել

  • 02-03-2012 10:19:57   |   |  Քաղաքական

Բրիւսելում անցկացուող Եւրամիութեան գագաթնաժողովը սկսուեց մէկ ժամ ուշացումով Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի պատճառով: Վերջինս չէր կարողացել ժամանակին հասնել հանդիպմանը, քանի որ յայտնուել էր անսպասելի իրադրութեան մէջ: Ֆրանսիայի Բայոն քաղաքում Սարկոզիին իր նախընտրական ելոյթից յետոյ սպասում էին հակառակորդները: vesti.ru-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահի վրայ ձու եւ թուղթ են նետել: Նա ստիպուած է եղել մօտակայ սրճարանում սպասել ոստիկանութեան լրացուցիչ ուժերին: Կատարուածի մէջ նա մեղադրում է իր հիմնական հակառակորդ` սոցիալիստ Ֆրանսուայ Օլանդին, ինչպէս նաեւ անջատողական բասկերին: "Ափսոսում եմ, որ նրանք միանում եմ մսյէ Օլանդի հետ: Եթէ դա իրենց կարծիքով ժողովրդավարութիւն է, ապա մենք այդպէս չենք կարծում",- ասել է Նիկոլայ Սարկոզին:
  -   Քաղաքական