Ուսամայ բեն Լադենն իրաւայաջորդ ունի


Ուսամայ բեն Լադենն իրաւայաջորդ ունի

  • 18-05-2011 08:40:00   |   |  Միջազգային
 Ալ Կ'աիդան որպէս իր առաջնորդ ճանաչել Է եգիպտացի Սէիֆ ալ Ադելին` Ուսամայ բեն Լադենի մահից ընդամէնը երկու շաբաթ անց: Արդէն նրա ձեռքում է ահաբեկչական կազմակերպութեան օպերատիւ եւ ռազմական ղեկավարութիւնը: Այս մասին ամերիկեան հետախոյզներին յայտնել է բեն Լադենի նախկին կողմնակիցներից մէկը: www.vesti.ru-ի տուեալներով, Ալ Կ'աիդան շտապել է առաջնորդ գտնել, որպէսզի չկորցնի իր ամբողջականութիւնը: Սէիֆ ալ Ադելը, ըստ Հդբ-ի (Հետաքննութեան դաշնային բիւրոյ), ամենափնտրուող ահաբեկիչների ցանկում է: Կասկած կա, որ նա մասնակցել է 1998թ-ին Քէնիայում եւ Տանզանիայում ամերիկեան դեսպանատների պայթեցմանը: Սակայն չի բացառւում, որ նրան շուտով կը փոխարինի նախկինում Ալ Կ'աիդայի երկրորդ դէմքը համարուող Այման ազ Զաւահիրին, ով այժմ համարւում է «համար մէկ ահաբեկիչը»:
  -   Միջազգային