«Ակադեմիա» ամենամեայ մրցոյթ` երիտասարդ գիտնականների համար


«Ակադեմիա» ամենամեայ մրցոյթ` երիտասարդ գիտնականների համար

  • 02-03-2012 15:48:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է «Ակադեմիա» ամենամեայ մրցոյթ: Մրցոյթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիութիւն ունեցող մինչեւ 35 տարեկան անձիք, ովքեր աշխատում են Հայաստանի որեւէ գիտական կամ կրթական հաստատութիւնում եւ կը ներկայացնեն Ազդեցութեան գործակից ունեցող ամսագրերում տպագրուած իրենց գիտական յօդուածները: Յաղթող կը ճանաչուի գումարային ամենաբարձր Ազդեցութեան գործակից ունեցող յօդուածների հեղինակը`ով կը պարգեւատրուի 750,000 ՀՀ դրամով եւ ՀՀ ԳԱԱ դիպլոմով: Այս տարի մրցոյթն անցկացւում է Ֆիզիկայի ոլորտի մասնագէտների համար: ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնից յայտնում են, որ փաստաթղթերի ներկայացման ժամկէտը 2012թ. մարտի 1-ից մինչեւ մարտի 31-ն է: Արդիւնքները կ'ամփոփուեն մինչեւ 2012թ. ապրիլի 30-ը: Մրցոյթն իրականացնում է «Գիտութեան զարգացման հիմնադրամը»: Մանրամասներին կարող էք ծանօթանալ http://sdfund.sci.am կայքում
  -   Մամլո հաղորդագրություն