Արդիւնաբերութեան զարգացման կառավարութեան նոր ծրագրի համատեքստում մետաղագործութիւնը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում. Վարչապետ


Արդիւնաբերութեան զարգացման կառավարութեան նոր ծրագրի համատեքստում մետաղագործութիւնը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում. Վարչապետ

  • 02-03-2012 18:49:02   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ալիւմինէ փայլաթիթեղի արտադրութեամբ զբաղուող «ռուսալէ ընկերութեան կազմի մէջ մտնող «արմենալէ գործարան մարտի երկուսին կատարած այցելութեան շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն անցկացրել է խորհրդակցութիւն, որին մասնակցել են հհ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը եւեւ Հայաստանի մետաղագործական ընկերութիւնների ղեկավարները: Քննարկուել էն ոլորտի յետագայ զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպէս նաեւ Եւրամիութեան հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու համաձայնագրի շուրջ բանակցութիւնների մեկնարկին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իր խօսքում Տիգրան Սարգսեանը տեղեկացրել է, որ ոլորտում գործող հայաստանեան 28 ձեռնարկութիւններից 5-ը մասնակցում էն խորհրդակցութեանը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարութիւնը, մասնաւոր հատուածի հետ համագործակցելով, մշակել է արդիւնաբերութեան զարգացման նոր ծրագիր: «այդ տեսակէտից մետաղագործութիւնն իրենից մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում, քանի որ այն ունի աճի եւ արտահանման մեծ ներուժ: Մեր մետաղագործական ձեռնարկութիւնների մի մասն աշխատում է տեղական հումքի վրայ, եւ այս ոլորտում ներդրումների կարիք կայ: Կոնկրէտ «ռուսալե-ի գործառոյթները ՀՀ-ում ցոյց էն տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ապահովում է բաւական բարձր արտադրողականութիւն եւ նոր շուկաներ է բացում: Այս քննարկման ընթացքում ցանկանում ենք պայմանաւորուածութիւններ ձեռք բերել, թէ ինչպէս ենք այս ոլորտը պատկերացնում ապագայում, եւ դրա համար դուք ինչ ակնկալիքներ ունէք կառավարութիւնից, կառավարութիւնն ինչ պարտաւորութիւններ պէտք է ստանձնի, որպէսզի մետաղագործութեան ոլորտում արդիւնաւէտ ներդրումային ծրագրեր իրականացուեն", - նշել է վարչապետը: Նա կարեւորել է մի քանի օր առաջ Եւրամիութեան հետ մեր երկրում խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցութիւնների մեկնարկը. "Եթէ այդ գործընթացում յաջողութիւն արձանագրենք, ապա մեր տնտեսվարողների համար եւրոպական շուկան ամբողջութեամբ կը բացուի, ինչը կոնկրէտ այս ձեռնարկութեան համար էական նշանակութիւն ունի: Դա կ'աւելացնի շահութաբերութիւնը, կը կրճատուի ծախսատարութիւնը, որովհետեւ Եւրոպայում հնարաւոր կը լինի ապրանքն իրացնել ամբողջութեամբ, եւ, ինչպէս տեղեկացրեցին ձեռնարկութեան մասնագէտները, Եւրոպայում գները մեզ համար աւելի շահաւէտ էն, քան Ամն-ում: Կառավարութիւնը որոշակի արտօնութիւններ է սահմանում խոշոր ներդրողների համար, եւ այդ տեսակէտից ցանկանում ենք, որ ձեր ներդրումային մօտեցումները եւ ծրագրերը կանխատեսելի լինէն: Բացի գործող ռեժիմներից, այս տարի ընդունեցինք «ազատ տնտեսական գօտիների մասինէ ՀՀ օրէնքը, որն արդէն ուժի մէջ է մտել: Պատրաստ ենք մասնաւոր ներդրողների հետ քննարկել նոր ծրագրերը, որպէսզի ազատ տնտեսական գօտու հարթակը հասանելի լինի: Դրա առանձնայատկութիւնն այն է, որ այնտեղ պէտք է յայտնուէն ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, եւ խթանուի նորարարութիւնը: Ուրախ ենք, որ գործարանում աշխատավարձի մակարդակը բաւական բարձր է, գերազանցում է միջին հանրապետական աշխատավարձը 2.5 անգամ: Դրա համար շահագրգռուած ենք օժանդակելու ձեռնարկութեանը, որ այն աշխատի ամբողջ հզօրութեամբ": Կառավարութեան ղեկավարը նաեւ ողջունել է գործարանի արդիականացման նոր ծրագրի մշակումը, ինչը հնարաւորութիւն կը տայ արտադրել համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ ալիւմին: "Արմենալ"-ի արտադրանքի մասնաբաժինը 2011 թ. հանրապետութիւնում գործող հիմնային մետաղներ արտադրող 28 կազմակերպութիւնների արտադրանքի կառուցուածքում կազմել է 22 տոկոս: Ընկերութիւնում աշխատում է 692 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 268 հազար դրամ: 2011 թ. 2010-ի համեմատ ընկերութեան արտադրութիւնն աճել է 2.7 տոկոսով` կազմելով 25 հազար 313 տոննա փայլաթիթեղ, որից 25 հազար 41 տոննա արտահանուել է: 2000-2011 թթ. ընթացքում ընկերութիւնում ընդհանուր առմամբ կատարուել է 120 մլն դոլարի ներդրում: Այդ ընթացքում գործարանի արտադրանքը կազմել է 130 հազար տոննա, որը գրեթէ ամբողջութեամբ արտահանուել է ԱՄՆ, Եւրոպա, Մերձաւոր Արեւելք եւ այլ երկրներ: 2012-2014 թուականներին ռուսական կապիտալով գործող ընկերութիւնը ծրագրում է ներդնել եւս 6 մլն դոլար` փայլաթիթեղի տարեկան արտադրական ծաւալները 33.6 հազար տոննայի հասցնելու նպատակով: Նախատեսուող ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարութիւնը հարկային արտօնութիւն է տրամադրել ընկերութեանը` երկարաձգելով ներմուծուած վառարանի «ժամանակաւոր նորմուծումէ մաքսային ռեժիմի ժամկէտը:
  -   Տնտեսութիւն