Սերժ Սարգսեան. Եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը


Սերժ Սարգսեան. Եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը

  • 02-03-2012 18:45:14   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեւանայ լճի ջրի մաքրութեան եւ ձկնային տնտեսութեան վերականգնման խնդիրները պետական միջամտութեան կարիք ունէն: ՀՀ նախագահին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովի նիստի աւարտին լրագրողների հետ զրոյցում այս մասին յայտարարեց յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանը: "Եթէ մենք այդ խնդիրները չենք լուծում, մենք լճում կ'ունենանք տեխնիկական եւ ոչ թէ քաղցրահամ ջուր",- ասաց Վ.Մովսիսեանը, յաւելելով, որ առանց ջրածածկուող ափամերձ տարածքների մաքրման խնդիրը լուծել հնարաւոր չէ: նայ, մասնաւորապէս, նշեց, որ այսօր ջրի մէջ էն 169 շենք-շինութիւններ, դրանց կգումարուէն եւս 328 շէնք-շինութիւններ, եթէ յուլիսին ջրի մակարդակը հասնի 1900 մ 50 սմ-ի: ջրի մէջ էն նաեւ 347 հա անտառներ: Յանձնաժողովի նախագահը վստահ է, որ կառավարութիւնը առաջանցիկ տեմպերով պէտք է հաստատի յատուկ գրաֆիկ` այդ տարածքները առաջիկայ 2 տարում մաքրելու համար: "Հայաստանի նախագահի մտահոգութիւնը տեղին էր, որ ստեղծեց մեր յանձնաժողովը, այն վերջին երեք տարիների ընթացքում որոշակի աշխատանք կատարել է, սակայն մենք դեռեւս մեծ, մեծագոյն, լրջագոյն ճանապարհի սկզբում ենք",- ընդգծեց Վլադիմիր Մովսիսեանը: հհ նախագահի "դիպուկ խօսքով", ըստ Վ.Մովսիսեանի, եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը: "Բարոյականութեան սկզբունքներով ղեկավարուող մարդիկ պէտք է մտածեն պարտքը վերադարձնելու, այլ ոչ թէ պարտքը մեծացնելու ուղղութեամբ",- ասաց Սեւանի հիմնախնդիրներով զբաղուող յանձնաժողովի նախագահը: Վ.Մովսիսեանը տեղեկացրեց, որ յանձնաժողովի հերթական նիստում հաստատուել եւ մարտի 10-ից գործողութեան մէջ կը մտնի յանձնաժողովի 2012թ. աշխատանքային գործունէութեան ծրագիրը, որը ներառում է սեւանի բնական պաշարների պահպանման, վերարտադրութեան, վերականգնման, զարգացման եւ օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները: ըստ ծրագրի, նախատեսուած է իրականացնել 27 միջոցառում, արդէն իսկ ստեղծուած էն նոյնքան աշխատանքային խմբեր, որոնք յիշեալ հարցերը կքննարկեն եւ կներկայացնէն դրանց լուծելու առաջարկութիւններ: Յանձնաժողովի նիստում քննութեան է առնուել նաեւ Սեւանայ լճի հիմնախնդիրներին վերաբերող օրէնքների կատարման հարցը: Վ.Մովսիսեանը պարզաբանեց, որ 2001թ. ընդունուել էն "Սւանայ լճի մասին" եւ "Սեւանայ լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման ու զարգացման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի մասին" օրէնքները: Դրանց ընդունումից յետոյ 10 տարի է անցել, լճի ջրի մակարդակը 10 տարիների ընթացքում պէտք է բարձրանար 216 սմ-ով, բարձրացել է 380 սմ-ով, այս տարուայ յունուարի 1-ին ջրի մակարդակը հասել 1900 մ 13 սմ-ի, ինչը համապատասխանում է Սեւանայ լճի 1963թ. մակարդակի ցուցանիշին, այսօրուայ նիշը կազմում է 1900 մ 19 սմ: "Սայ լրջագոյն ձեռքբերում է, եւ այդ պրոցեսը պէտք է շարունակուի",- ասաց յանձնաժողովի նախագահը: Ոռոգման նպատակով լճից ջրի բացթողումը նոյնպէս, ըստ նրա, օրէնքով թոյլատրելի չափաքանակով է եղել` 10 տարիների միջինը բաց է թողնուել 158մլն խ.մ ջուր կամ 12 մլն խ.մ-ով պակաս օրէնքով թոյլատրուած չափաքանակից: Լճն մաքրութեան վերականգնման առումով Վ.Մովսիսեանը կարեւորում է այն, որ հհ նախագահի աջակցութեամբ եւ յանձնարարութեամբ, «օրակարգից մէկընդմիշտ հանուել է Արարատի ոսկու գործարանը Սոդք տեղափոխելըէ: Ներկայումս բնապահպանութեան եւ էներգետիկայի նախարարութիւններում ստեղծուած աշխատանքային խումբը ուսումնասիրում է, թէ արդեօք սոդքում հանքանիւթի ջարդիչ-տեսակաւորող սարքը բնապահպանական առումով համապատասխանում է օրէնքի պահանջներին, թէ ոչ: Յանձնաժողովի նախագահը հաւաստիացրեց, որ եթէ խումբը կը գտնի, որ չի համապատասխանում օրէնքի պահանջներին, դրա գործունէութիւնը պէտք է դադարեցուի: Վ.Մովսիսեանը կարեւորեց, որ վերջին երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարուել կոյուղագծերի եւ մաքրման կայանների շինարարութեան ուղղութեամբ` 15 մլն եւրոյ արժողութեամբ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի միջոցների հաշուին: Կառուցուել եւ վերականգնուել են շուրջ 28 կմ կոյուղագծեր, այս տարի շահագործման կյանձնուէն մարտունիի, Գաւառի եւ վարդենիսի մաքրման կայանները: Որոշակի աշխատանքներ են կատարուել անտառմաքրման ուղղութեամբ: «չնայած որակը մեզ չի բաւարարում, բայց ծաւալային առումով վերջին երեք տարիներին 1048 հա ջրածածկուող անտառներ էն մաքրուել: Ապամոնտաժուել էն 349 շէնքներ եւ շինութիւններ, որոշակի աշխատանքներ էն կատարուել նաեւ աղբավայրերի տեղակայման, հանքավայրերի գոյքագրման, լքուած հանքավայրերի ու թափօնների գոյքագրման ուղղութեամբ, այդ հարցերը գտնւում էն քննարկման փուլում",- ասաց Վ.Մովսիսեանը: Յանձնաժողովի նախագահը կարեւոր է համարում, որ յաջողուել է կառավարութեան միջոցով ընդունել մոնիտորինգի համակարգի ստեղծման ծրագիրը. «եթէ մենք չունենք կատարեալ, ներկայ տեխնոլոգիաներին համապատասխանող մոնիտորինգային համակարգ, մեր բոլոր դիտարկումները արժանահաւատ լինել չէն կարող` էս նկատի ունեմ ջրի, ցամաքի եւ օդի դիտարկումներըէ,- ասաց Վլադիմիր Մովսիսեանը` տեղեկացնելով, որ այդ ծրագրով նախատեսւում է 6 տարիների ընթացքում վերաստեղծել եւ վերազինել այդ համակարգը` ֆինանսաւորման տարբեր աղբիւրներից ծրագրի իրականացման նպատակին կտրամադրուի 654 մլն դրամ: "Մեր այսօրուայ առաւելագոյն ջանքերը պէտք է գործադրուեն այդ համակարգը կայացնելու",- ասաց յանձնաժողովի նախագահը: Իսկ 2011թ. ամռանը կատարուած դիտարկումները ցոյց էն տուել, որ սեւանայ լճի ջրի լուսաթափանցելիութիւնը հասել է 8-11մ-ի, ինչը շատ լաւ ցուցանիշ է` նախորդ տարիներին ջրի լուսաթափանցելիութիւնը իջել էր մինչեւ 4-5մ, տարիներ էն եղել, որ այն եղել է նաեւ 3-4մ : "Մէկ տարուայ ցուցանիշով անել վերջնական եզրահանգում էս չեմ կարող, էս դա մեծ գործի սկիզբն եմ միայն համարում",- ասաց Վ.Մովսիսեանը: Արձանագրելով, որ ձկնային տնտեսութիւնում կան լրջագոյն թերութիւններ, ձկնային պաշարները համարեա սպառուել էն, վլադիմիր Մովսիսեանը նշեց, որ այսօր էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրման բնագաւառում դրական տեղաշարժէր կան. իշխանի երկու տեսակների` Գեղարքունիի եւ Ամառային բախտակի, ձկները լճում աւելացել էն: "Դայ ինձ չի ոգեւորում, որովհետեւ դա արհեստականօրեն իրականացուած պրոցէս է, բնականօրէն ձուկը ձուադրման գնալու հնարաւորութիւններ չունի` գետերը ապականուած էն, յուները խախտուած, Հէկ-եր էն կառուցուած որոշ տեղերում, որսագողութիւն կայ: Այսինքն` այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք",- ասաց յանձնաժողովի նախագահը:
  -   Տնտեսութիւն