Երեւանը` աշխարհասփիւռ հայութեան յարատեւութեան խորհրդանիշ. արուեստի ցուցահանդէսի բացմանը գրառել է Սերժ Սարգսեանը


Երեւանը` աշխարհասփիւռ հայութեան յարատեւութեան խորհրդանիշ. արուեստի ցուցահանդէսի բացմանը գրառել է Սերժ Սարգսեանը

  • 02-03-2012 20:16:27   | Հայաստան  |  Մշակոյթ
 Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Հայաստանի նկարիչների միութիւնում ներկայ է գտնուել Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ արդէն չորրորդ տարին անընդմէջ իրականացուող արուեստների աւանդական «ART EXPOէ ցուցահանդէսի բացմանը, որն արուեստի ցուցահանդէսից վերածուել է նոր ծրագրերի, գաղափարների, նախաձեռնութիւնների ներկայացման մշակութային հարթակի: Ինչպէս "Նոյեան Տապան"-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից, 2012 թուականին "ART EXPO"-ն կ'անցնի նաեւ գրի, գրականութեան եւ գրաւոր ժառանգութեան խորհրդի ներքոյ` նկատի առնելով, որ յունեսկօ-ի կողմից Երեւանը 2012 թուականին հռչակուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, նաեւ այն հանգամանքը, որ այս տարի լրանում է հայ գրատպութեան 500-ամեակը: Ցուցահանդէսում հայ գրատպութեան 500-ամեակի եւ Երեւանը 2012 թուականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիւ բացուած գրառումների գրքում Նախագահ Սերժ Սարգսեանն առաջին գրառումն է կատարել: Հանրապետութեան ղեկավարը, մասնաւորապէս, գրել է. «հազարամեակների պատմութիւն ունեցող մեր մայրաքաղաք Երեւանն իր մէջ ամփոփելով անցեալի մայրաքաղաքների` Վանի, Արմավիրի, Երուանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դուինի, Բագարանի, Շիրակաւանի, Կարսի ու Անիի երբեմնի փառքն ու յիշատակը, աշխարհասփիւռ հայութեան յարատեւութեան ու ապագայի խորհրդանիշն է: Ուստի, բոլորիս սրբազան պարտքն է պահել ու պահպանել մեր ազգի բաբախող այդ սիրտը, օր-օրի այն դարձնել բարեկեցիկ ու գեղեցիկէ: Ցուցահանդէսում շրջելուց յետոյ, Հանրապետութեան նախագահը Նկարիչների միութեան նախասրահում գործող «գրական սրճարանումէ թէյի սեղանի շուրջ հանդիպում կ'ունենայ մտաւորականների հետ, որից յետոյ պարգեւներ կը յանձնի հայ գրատպութեան 500-ամեակի միջոցառումները նախապատրաստող պետական յանձնաժողովի կողմից յայտարարուած «գիրքը, որը փոխեց իմ կեանքըէ թեմայով շարադրութիւնների եւ «լեզուն հայրենիք էէ թեմայով էսսեների մրցոյթների յաղթողներին: Մրցոյթներին մասնակցել էն Հայաստանի բուհերի եւ հանրակրթական դպրոցների ուսանողներ ու աշակերտներ: Մրցոյթներում յաղթած երկու ուսանողներն որպէս մրցանակ կը ստանան Հայ գրատպութեան 500-ամեակի միջոցառումները նախապատրաստող պետական յանձնաժողովի հաւաստագրերը եւ հնարաւորութիւն` տարուայ ընթացքում մասնակցելու արտերկրում իրականացուող որեւէ գրական նախագծի, իսկ յաղթած աշակերտին հաւաստագրից բացի, «արտեկէ մանկական միջազգային ճամբարում հանգստանալու հնարաւորութիւն կտրուի:
  -   Մշակոյթ