Մարտի 3-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի «հայարտունէ մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գալուստ Գիւլբենկեան սրահում կայացաւ դասական երաժշտութեան համերգ` նուիրուած մայրերի տօնին:
Ինչպէս "Նոյեան Տապան"-ին տեղեկացրեցին Վրաստանի հայ համայնքից, երեկոյին ներկայ էին տաղանդաւոր բանաստեղծուհի մարինայ մոսեսովա-կիրակոսեանը, վաստակաշատ մանկավարժներ ռոզայ զոհրաբեանը, ֆաթմայ սահակեանը, Աննա Սարիբէկեանը, դաւթեանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նուիրեալ տնօրէն ժաննայ դաւթեանը , Ներսէս շնորհալի երգչախմբի շնորհալի խմբավար մարիաննայ Մամաջանովան եւ այլք:
Բացելով երեկոն, «շուշանիկէ միութեան նախագահ սուսաննայ Խաչատրեանը ողջունեց մշակոյթի կենտրոնի հերթական միջոցառման մասնակիցներին, շնորհաւորեց բոլոր կանանց եւ մայրերին նրանց տօնի եւ մեծարման օրուայ կապակցութեամբ: Սա այն օրն է, երբ մայրերը իրենց որդիներից յուզմունքով լսում են միայն եւ միայն երախտիքի եւ շնորհակալութեան ջերմ խօսքեր, աողջութեան եւ երկար ապրելու բարեմաղթանքներ, արժանանալով աշխարհի ամենաբերկրալից զգացմունքին` մոր հանդէպ որդիական սիրոյ արտայայտութեանը :
Այնուհետեւ շնորհաշատ երաժիշտներ կարէն միրզոյեանի, եսայի Աբովեանի փայլուն կատարմամբ հնչեցին Ֆրանց շուբերտի, ֆրեդերիկ շոպենի, ալեքսանդր սկրեաբինի, օսկար պիտերսոնի եւ առնոյ Բաբաջանեանի ստեղծագործութիւնները: Հանդիսականների վրայ վառ տպաւորութիւն գործեցին Իրինա Պլատոնովայի դաշնամուրային նուագակցութեամբ ջութակահարուհի Մարիաննա կիրակոզովայի կողմից Կրեյսների «գնչուական սիւիտիէ եւ կոմիտասի «կաքաւիկիէ կատարումները:
Բոլոր մայրերին հանրայայտ երաժիշտ Եսայի աբովեանը նուիրեց «ռուսական ռոմանսէի հեղինակային կատարումը:
Երեկոն աւարտուեց ծափողջոյներով եւ հանդիսատեսի բաւականութեան բարձր զգացումով: