Մարտի 2-ին դադարեցուել էր Նորագիւղ եւ Կիլիկիա թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպէս հաղորդեց «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւելքէ շահագործման տնօրինութեան «կենտրոն» տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Արթուր Զակէոսեանը, «Ծիծեռնակաբերդ«օրուայ կարգաւորիչ ջրամբարում /ՕԿՋ/, որտեղից ջուր է մատակարարւում նշուած թաղամասերին, վթարուել էր ելքի խոշոր տրամագծով խողովակի փականը:
Տեղամասի մասնագէտների ուժերով արագօրէն իրականացուել է փականի վերանորոգումը եւ նոյն օրը երեկոյեան վերականգնուել ջրամբարի գործունէութիւնը: Ըստ Արթուր Զակէոսեանի` աշխատանքների ճիշտ կազմակերպման շնորհիւ, Նորագիւղ եւ Կիլիկիա թաղամասերի բնակիչների ջրամատակարարումն ընդհատուել է ոչ աւելի, քան 6 ժամով:
'Երեւան Ջուր' Հաղորդակցութեան բաժին