Գիտաժողովի մասնակիցները խանդավառութեամբ դիմաւորեցին Սփիւռքի ընտրովի ղեկավարութեան գաղափարը


Գիտաժողովի մասնակիցները խանդավառութեամբ դիմաւորեցին Սփիւռքի ընտրովի ղեկավարութեան գաղափարը

  • 23-11-2010 09:05:47   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Մեծ ակնկալիքներից եւ երկարատեւ նախապատրաստութիւններից յետոյ, նոյեմբերի 20-ին Հայկական ուսումնասիրութիւնների ինստիտուտը Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում յաջողութեամբ անցկացրեց` ,հայկական սփիւռք. ընտրովի ղեկավարութիւն եւ համաշխարհային կառոյցէ խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մեծ խանդավառութեամբ մասնակցեցին 600 մասնակիցնէր` Միացեալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից, Աւստրալիայից եւ Եւրոպայի երկրներից: Գիտաժողովի բանախօսներն էին` Կալիֆորնիայի Լոնգ Բիչի նահանգային համալսարանի դոկտ. Էնդրիւ Դէմիրճեանը (,թուաքանակի համոզիչ ուժը. քաղաքական ազդեցութեան կոչէ), Վիեննայից Մակ-ի աւագ խորհրդատու, դոկտ. Արշալոյս Ճգնաւորեան-ազէնբաուերը ` (,հայկական միաբանութիւնը եւ միջազգային քաղաքականութիւնըէ), ,կալիֆորնիայ կուրիերէ թերթի հրատարակիչ Յարութ Սասունեանը (,սփիւռքի հայերին ներկայացնող համաժողովրդական ընտրովի կառոյցի առաջարկէ), Փարիզի Ռազմավարական հետազօտութիւնների հիմնադրամի դոկտ. Կայծ Մինասեանը (,դէպի հայերի համաշխարհային խորհուրդ. ինչու՞, ինչպէ՞ս, ովէ՞), նահանգապետ Ջորջ Դեքմէջեանը (,կալիֆորնիայի առաջին հայ նահանգապետի անձնական խորհրդածութիւններըէ), Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը (,ողջոյնի խօսքէ), Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էւանսը (,ազդեցութեան հաւելումը պետութիւնների աշխարհում. մարտահրաւէր Հայկական սփիւռքի համարէ), լրագրող եւ հեղինակ Մարկ Արաքսը (,միասնական մէկ ձայնով լրատուամիջոցների հետ խօսելու հզօրութիւնըէ), Գլենդելի համայնքային քոլեջի դոկտ. Լեւոն Մարաշլեանը (,սփիւռքի կ'ոնգրեսի ստեղծման անհրաժեշտութիւնն ու դժուարութիւններըէ), Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի դոկտ. Ստեփան Աստուրեանը (,հայկական աւանդական կուսակցութիւնները եւ համահայկական համադրումըէ), Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի դոկտ. Հրայր Դեքմէջեանը եւ Սթենֆորդի համալսարանի դոկտ. Նաիրի Տէրտէրեանը (,համասփիւռքեան կառոյցի ստեղծման նախատիպն ու կերպարանքըէ): Ելոյթներին հետեւեց կլոր սեղան-քննարկումը բանախօսների եւ լսարանի միջեւ: Իմ ելոյթը` ինն ամիս առաջ գրուած յօդուածիս ընդլայնուած տարբերակն էր, որտեղ առաջարկել էի ստեղծել բոլոր uփիւռքահայերին ներկայացնող ժողովրդավարօրէն ընտրուած մի կառոյց: Նշեցի, որ գնալով աճում է այն հայերի թիւը, ովքեր գիտակցում էն, որ միասնական ջանքերն անհրաժեշտ էն, եթէ ցանկանում էն գոյատեւել որպէս իրենց հայրենիքից դուրս սփռուած ազգութիւն: Բացի Սփիւռքի կենսունակութիւնն ու մշակութային ինքնութիւնը պահպանելը, հայերն ընդհանուր նպատակ ունէն` արդարութիւն պահանջել Թուրքիայից եւ ապահովել Հայաստանի ու Արցախի զույգ Հանրապետութիւնների անվտանգութիւնն ու տնտեսական բարգաւաճումը: Վերջապէս հայերը եկան այն եզրակացութեան, որ հսկայական օգուտ կարող էն քաղել` իրենց սահմանափակ միջոցները միաւորելով եւ Սփիւռքի բոլոր համայնքների առջեւ ծառացած ընդհանուր խնդիրները միասնաբար լուծելով: Ինչպէս նշուած էր փետրուարեան իմ յօդուածում, էս յաւելեալ մանրամասնէր ներկայացրի ընտրովի մարմնի կառոյցի մասին, որը պէտք է օրինական կերպով ներկայացնի աշխարհասփիւռ հայութեանը` բացառութեամբ Հայաստանի եւ Արցախի հայերի, որոնք արդէն ներկայացուած էն պետական կառոյցներում`ընտրուած կառավարութիւններով: Այսպիսով, Սփիւռքի պատմութեան մէջ առաջին անգամ հայերը պէտք է ընտրեն իրենց ներկայացուցիչներին կամ ղեկավարներին` ,մէկ մարդ` մէկ ձայնէ սկզբունքի հիման վրայ:   Էս նաեւ առաջարկեցի, որ հայկական համայնքներում ընտրութիւններն անցկացուէն` հայերի իւրաքանչիւր քսան հազար խմբի համար մէկ ներկայացուցիչ ընտրելով: Ամբողջ աշխարհի Սփիւռքի ընտրատարածքներից ընտրուած մարմինը` 350 ներկայացուցիչներով, կը դառնայ այն կառոյցը, որը կարող է օրինական կերպով հանդէս գալ Հայաստանից եւ Արցախից դուրս ապրող եօթ միլիոն հայերի անունից: Համաժողովրդական ընտրութիւնները կարող էն խթան հանդիսանալ պասիւ մեծամասնութեան համար` ներգրաւելու նրանց համայնքի գործերին: Այն կը հանգեցնի ներկայիս իրավիճակի կտրուկ փոփոխութեան, երբ փոքրաթիւ անհատներ զբաղուած էն շուրջօրեայ աշխատանքով` զոհաբերելով իրենց ժամանակն ու ջանքերը, իսկ հայերի մեծամասնութիւնը, որ ընդգրկուած չէ որեւէ կազմակերպութեան մէջ, մնում է անհաղորդ ու անտարբեր: Եթէ նման զանգվածային ընտրութիւնները յաջողութեամբ պսակուէն, ապա մեծ թուով հայեր աւելի աշխուժացած եւ լիազօրուած պիտի զգան, ակտիւօրէն մասնակցած լինելով իրենց ղեկավարների ընտրութեանը: Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համալսարանական գիտաժողովն անհրաժեշտ քայլերից առաջինն է` մինչեւ համաշխարհային ներկայացուցչական կառոյցի յաւակնոտ նախաձեռնութեան իրագործումը: Այժմ հետազօտողների խումբը պէտք է ուսումնասիրի եւ որոշի նման ընտրութիւնների անցկացման լաւագոյն մեխանիզմները, գնահատի իւրաքանչիւր համայնքի մօտաւոր մարդահամարը, հաստատի որակաւորումն ընտրողների եւ թեկնածուների համար, ինչպէս նաեւ միջոցներ առաջարկի ընտրախախտումները կանխելու համար: Գիտաժողովի մասնակիցներին յատկապէս հետաքրքրեց դոկտ. Մինասեանի ծրագրի մանրամասն ներկայացումը, որն անվերապահօրէն հաւանութեան էր արժանացել ֆրանսահայ կազմակերպութիւնների կողմից` յաջորդ տարուայ սկզբին ներկայացուցչական ղեկավարութեան համաժողովրդական ընտրութիւններ անցկացնելու համար: Ֆրանսիայի հայկական համայնքի փորձը, որ խիստ կարեւոր նախադէպ կարող է ծառայել Սփիւռքի միւս համայնքների համար: Գիտաժողովի ընթացքում պարզ դարձաւ, որ միատեսակ ընտրական ծրագիրը չի կարող միանշանակ կիրառուել բոլոր հայկական համայնքներում: Հաշուի առնելով այն փաստը, որ իւրաքանչիւր համայնք ապրում է իւրայատուկ իրաւական եւ քաղաքական միջավայրում, իւրաքանչիւր երկրի համար անհրաժեշտ է մշակել ներկայացուցիչների ընտրութեան համապատասխան ծրագիր` խորհրդակցելով տեղական ղեկավարների հետ: Ուշագրաւ է, որ ի պատասխան լսարանին ուղղուած դոկտ Դեքմէջեանի հարցի, թէ արդեօք նրանք կողմ էն Սփիւռքի ընտրովի կառոյցին, ներկաները գրեթէ միասնաբար բարձրացրին ձեռքերը` իրենց խանդավառ աջակցութիւնը յայտնելով Սփիւռքի միասնական ղեկավարութեան ստեղծմանը: Գիտաժողովի ելոյթներին կարող էք ծանօթանալ հետեւեալ կայքում. http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ ,կալիֆորնիայ կուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագյեանի
  -   Յօդուածներ