Վերսկսուել է մայրաքաղաքի կանաչ գօտիների գոյքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը


Վերսկսուել է մայրաքաղաքի կանաչ գօտիների գոյքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը

  • 05-03-2012 15:56:28   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին զեկուցուել է, որ մարտի 1-ից վերսկսուել է մայրաքաղաքի կանաչ գօտիների գոյքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը: յունուարից մեկնարկած աշխատանքների արդիւնքում արդէն համարակալուել է 4200 ծառ: Նշուել է նաեւ, որ որոշ տեղերում բնակիչները ցանկութիւն են յայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին: «Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնութիւնը եւ պատրաստ ենք գործընթացին ներգրաւել նաեւ բոլոր այն հասարակական կազմակերպութիւններին, բնապահպաններին, երիտասարդներին եւ այլ անհատներին, որոնք եւս ցանկութիւն կ'ունենան մասնակցել այս աշխատանքներին»,- նշել է Տարօն Մարգարեանը: Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղութեամբ քաղաքապետի յանձնարարականին` բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթուայ ընթացքում արձանագրուել է ապօրինի ծառահատման 2 դէպք, որից մէկով էլ յարուցուել է քրէական գործ: Մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնեայ անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապուած առողջապահութեան վարչութեան պետը զեկուցել է, որ ստուգումների արդիւնքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատուել է բաւարար: Կենտրոն վարչական շրջանի 8 գետնանցումներում կատարուած ուսումնասիրութիւնների արդիւնքում 2-ի սանիտարական վիճակը գնահատուել է անբաւարար: քաղաքապետը յանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին հսկողութիւն իրականացնել նշուած տարածքում եւ անհրաժեշտութեան դէպքում վերանայել վարձակալների հետ կնքուած պայմանագրերը: Տրանսպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում է հսկողութիւնը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղութեամբ: Անցեալ շաբաթ իրականացուած ուսումնասիրութիւնների արդիւնքում արձանագրուել է կանգառագօտիներից դուրս կայանման 24 եւ վարորդների ծխելու 14 դէպք: Սահմանուած սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակաւորապէս դուրս են բերուել երթուղագծերից, մաքրուել եւ յետոյ միայն շարունակել են սպասարկումը: Զեկուցուել է նաեւ, որ շարունակւում են վերանորգման անհրաժեշտութիւն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթուայ ընթացքում վերանորոգուել է 27 կանգառասրահ, սակայն միեւնոյն ժամանակ տրանսպորտի վարչութեան պետը տեղեկացրել է, որ արձանագրուել են վերանորոգուած կանգառասրահների կոտրման դէպքեր: Քաղաքապետ Տարօն Մարգարեանը յանձնարարել է ուժեղացնել հսկողութիւնը, յայտնաբերել հասարակական կարգը խախտողներին եւ կիրառել համապատասխան տոյժեր: Շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում են մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները, հիմնանորգումը կ'իրականացուի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ: Զեկուցուել է նաեւ, որ պատրաստ են Սարալանջի, Աթէնքի փողոցների եւ Մեասնիկեան պողոտայի զառիթափերից քարաթափումը կասեցնելու նպատակով նախատեսուած աշխատանքների նախագծանախահաշուային փաստաթղթերը: Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գտնուող աւտոմեքենաների թափքերի հաւաքման աշխատանքներին` կոմունալ տնտեսութեան վարչութեան պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթուայ ընթացքում կազմակերպուել եւ դուրս է բերուել 12 թափք: Զեկուցուել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «հայռուսգազարդէ Փբը-ի համատեղ նախաձեռնութեամբ դեռ նոյեմբերին մեկնարկած Աջափնեակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի հ. 14 եւ 15 բնակելի շէնքերի գազիֆիկացման աշխատանքներն աւարտուած են եւ բնակիչները հնարաւորութիւն ունեն օգտուելու վառելիքից: Ծրագրի յաջորդ փուլերում նախատեսւում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրայարկերը: Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գիւղմթերքի փոքր շուկաների ստեղծմանը` առեւտրի եւ սպասարկումների վարչութեան պետը նշել է, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից արդէն ստացուել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերեալ առաջարկութիւններ: Տարօն Մարգարեանը յանձնարարել է մէկ անգամ եւս ուսումնասիրել եւ հնարաւորին սեղմ ժամկէտում աւարտել փաստաթղթային ձեւակերպումները: Աղբահանութեան գումարների հաւաքագրման գործընթացին անդրադառնալով` քաղաքապետ Տարօն Մարգարեանը վարչական շրջանների ղեկավարներին յանձնարարել է համատիրութիւնների նախագահների հետ հետեւողական աշխատանք տանել`հաւաքագրումը պատշաճ ձեւով կազմակերպելու համար, իսկ գործունէութեան արդիւնաւէտութեան ապահովման նպատակով պարբերաբար համալրել տուեալների բազան եւ տրամադրել վարչական շրջաններին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան հաաձայն, քաղաքապետը յանձնարարել է նաեւ մշակել եւ ներկայացնել նախադպրոցական ուսումնական հաստատութիւնների անվտանգութեան ապահովման հետ կապուած նոր հայեցակարգ, որն ուղղուած կը լինի ոչ միայն նուհերում մատակարարուող սննդի որակի, այլ ընդհանուր տարածքային պայմանների, ինչպէս նաեւ բնապահպանական տեսանկիւնից անվտանգութեան ապահովմանը:
  -   Տնտեսութիւն