Անահիտ աստուածուհու արձանի մասունքները վերադառնում են հայրենի՞ք


Անահիտ աստուածուհու արձանի մասունքները վերադառնում են հայրենի՞ք

  • 06-03-2012 10:36:04   | Հայաստան  |  Մշակոյթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փորձ է անում կազմակերպել Անահիտ աստուածուհու արձանի մասունքների վերադարձը հայրենիք: Ինչպէս տեղեկացնում են հիմնադրամից, արդեն պատրաստ է արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու հետ կապուած ուղերձի տեքստը, որի տակ իրենց ստորագրութիւններն են դրել այդ նախաձեռնութեանը միացած բազմաթիւ երիտասարդներ: Մարտի 7-ին նախաձեռնութեան մասնակիցները կը հաւաքուեն հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մօտ եւ դեսպանին կը փոխանցեն այդ գրութիւնները: Նախատեսւում է, որ ակցիային կը միանայ նաեւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը:
  -   Մշակոյթ